Ֆրանսիական Charlie Hebdo թերթի գրասենյակում կրակ բացած անձինք թաքնվել են. հարձակման կադրեր են հայտնվել

17:28 • 07.01.15

Փարիզի ոստիկանությունը հայտնաբերել է Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակի վրա հարձակում գործածների ավտոմեքենան, իրենք չարագործները թաքնվել են: Газета.Ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Le Parisien-ը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Charlie Hebdo-ի գրասենյակում բացված կրակահերթի հետևանքով 12 մարդ է զոհվել: Դեպքի վայր ժամանած նախագահ Ֆրանսուա Օլանդը կատարվածն ահաբեկչություն է անվանել:

 

Բացի այդ, France Bleu պարբերականի տվյալներով` լրագրողներից մեկին հաջողվել է նկարահանել ահաբեկիչների հարձակումը, որում բազմաթիվ կրակոցներ են լսվում:



L'Obs-ի փոխանցմամբ` համացանցում լուսանկար է հայտնվել, որում պատկերված են հարձակման կադրերը: Ոստիկանությունը փնտրում է կրակ բացած և անհետացած չարագործներին:

 



  
 

Ֆրանսիական Charlie Hebdo թերթի գրասենյակում կրակ բացած անձինք թաքնվել են. հարձակման կադրեր են հայտնվել