Ֆրանսիական թերթի գրասենյակի վրա հարձակումը կատարվել է ԻՊ-ի ղեկավարի ծաղրանկարի հրապարակումից անմիջապես հետո

17:57 • 07.01.15

Charlie Hebdo ֆրանսիական երգիծական պարբերականի թվիթերյան էջում կատարած վերջին գրառումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկի` Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարն է եղել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն:

 

Ավելի վաղ, France Bleu պարբերականի հաղորդմամբ, լրագրող Մարտին Բուդոյին հաջողվել էր նկարահանել հարձակումը, որում կրակոցներ և «Ալլահ աքբար» արտահայտությունն է լսվում:

 

Հիշեցնենք, որ Charlie Hebdo-ի գրասենյակում բացված կրակահերթի հետևանքով 12 մարդ է զոհվել:
 

Ֆրանսիական թերթի գրասենյակի վրա հարձակումը կատարվել է ԻՊ-ի ղեկավարի ծաղրանկարի հրապարակումից անմիջապես հետո