«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն արգելել են դիտել դեռահասներին՝ «սեքսուալ թեմատիկայի» պատճառով

14:24 • 08.01.15

MPAA ասոցացիան «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմին տվել է R վարկանիշը, որը մեկնաբանվում է որպես «Մինչև 17 տարեկան անձանց դեպքում պարտադիր է մեծահասակների ներկայությունը», փոխանցում է filmpro.ru-ն։

MPAA-ն բացատրում է, որ պատճառը «սեքսուալ թեմատիկան է, ներառյալ՝ երկխոսությունները, հերոսների յուրահատուկ վարքը և բաց տեսարանները»։ Սակայն գլխավոր դերակատար Ջեյմի Դորնանը նշել է, որ ֆիլմում «ոչինչ ավելորդ» չի ցուցադրվի։  

«Մոխրագույնի 50 երանգները» Է. Լ. Ջեյմսի համանուն վեպի էկրանավորումն է, որը պատմում է 27-ամյա միլիարդատեր Քրիստիան Գրեյի և ուսանողուհի Անասթեյշա Սթիլի սիրային հարաբերությունների մասին։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է փետրվարին։