Փարիզի արվարձաններից մեկում փոխհրաձգություն է սկսվել, երկու ոստիկան վիրավորվել է

12:28 • 08.01.15

Երկու ոստիկան է վիրավորվել Փարիզի հարավում փոխհրաձգության ընթացքում, հաղորդում է Sky News-ը: Ինչպես AFP գործակալությանը հայտնել է ոստիկանության աղբյուրը, ոստիկաններից մեկը ծանր վիրավորվել է և այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

 

iTele-ի հաղորդմամբ` հարձակումից հետո երկու ոստիկան նկատվել են գետնին պառկած, կասկածյալը ձերբակալվել է: Դեռևս տեղեկատվություն չկա այն մասին, թե արդյոք հրաձգությունը կապ ունի Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա կատարված հարձակման հետ: Լրատվամիջոցի հաղորդմամբ` կրակոցներ են լսվում Շատիյոնում: 

 

Ինչպես հաղորդում է lenta.ru-ն` հղում անելով RTL ռադիոկայանին, փոխհրաձգություն է սկսվել Փարիզի հարավային արվարձաններից մեկում՝ Մոնրուժ քաղաքի շրջակայքում:


Առկա տեղեկությունների համաձայն՝ զինված տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: