Փարիզում անջատել են Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Charlie Hebdo-ի սպանված աշխատողների

09:41 • 09.01.15

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում երեկ անջատել են Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակումից զոհվածների, գրում է BBC-ն։


Երեկ Փարիզի փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն զոհվածներին։ Ակցիան անցկացվել է «Մենք բոլորս Շարլի ենք» կարգախոսի ներքո։


Ակցիայի նախաձեռնությամբ հանդես է եկել Փարիզի քաղաքապետ՝ Ան Իդալգոն։


Հիշեցնենք, որ Charlie Hebdo շաբաթաթերթի վրա հունվարի 7-ին զինված հարձակում էին գործել, որի հետևանքով 12 մարդ էր սպանվել և ավելի քան 10 հոգի վիրավորվել էին։