Փարիզում տեղի է ունեցել զանգվածային երթ` ի նշան ազգային միասնության (լուսանկարներ)
Ֆրանսիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` ի նշան ազգային միասնության: Ինչպես տեղեկացնում է France24.com պարբերականը` շուրջ 40 համաշխարհային առաջնորդ կմիանա ռեկորդային քանակությամբ մարդկանց, ովքեր զանգվածային երթ են կազմակերպել Փարիզում` ի հիշատակ ֆրանսիական մայրաքաղաքում տեղի ունեցած բռնության զոհերի:
Հաղորդվում է նաև, որ անվտանգության ուժերը բարձր զգոնության հրահանգ են ստացել:
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած մի քանի ահաբեկչական գործողությունների հետևանքով հունվարի 7-ից մինչ այսօր 17 մարդ է զոհվել: Այդ գործողությունները սկիզբ առան հունվարի 7-ին, երբ մի քանի զինված մարդիկ ներխուժել էին Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսի խմբագրություն և սպանել 12 մարդու:



















