Գյումրիի սպանության կասկածյալը ռուս զինվորական է. դեպքի վայրում հայտնաբերվել են նրա կոշիկներն ու ինքնաձիգը. Քննչական կոմիտե

14:36 • 12.01.15

Գյումրիում վեց հոգանոց ընտանիքի սպանության համար հիմնական կասկածյալը ռուս զինվորական է։

Այս մասին Tert.am - ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորականի կոշիկները, ԱԿ 74 ինքնաձիգը, 5,45 ՄՄ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։