Գյումրիում սպանված ընտանիքի 6 ամսական երեխային վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. հիվանդանոցի տնօրեն
Գյումրիում այսօր սպանված ընտանիքի անդամներից մեկի՝ 6 ամսական երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրան տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
Հիշեցնենք, որ անհայտ անձը Գյումրիում սպանել է ընտանիքի 6 անդամների։
Վերջինիս փոխանցմամբ՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած վերքերի առկայությամբ:
«Վերքերից մեկը թափանցող է դեպի որովայնի խոռոչ: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների ստուգում, և փառք Աստծո, որևէ խոռոչային օրգան չի վնասվել: Ընդամենն այդ վերքերն են եղել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ երեխայի վիճակը գնահատվում է ծանր նաև շոկի պատճառով:










