ՌԴ օրենսդրությամբ Պերմյակովը կարող է ենթարկվել ընդհուպ գնդակահարության, բայց ՀՀ-ն ու ՌԴ-ն ԵԽԽՎ անդամ են
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
13.23
ՌԴ օրենսդրությամբ Պերմյակովը կարող է ենթարկվել ընդհուպ գնդակահարության, բայց ՀՀ-ն ու ՌԴ-ն ԵԽԽՎ անդամ են
Պատասխանելով լրագրողների հարցին, գլխավոր դատախազը հաստատեց, որ Պերմյակովի արարքի համար ռուսական օրենսդրությամբ ավելի խիստ պատիժ է նախատեսված, քան ՀՀ օրենսգրքով:
Ըստ Գևորգ Կոստանյանի՝ ՌԴ օրենսդրությամբ դիտավորյալ սպանության համար ՌԴ օրենսդրությամբ նախատեսվում է նաև գնդակահարությունը որպես պատիժ, բայց նկատի ունենալով, որ Հայաստանը և Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ են (Հայաստանում գնդակահարությունը վերացված է ԵԽ անդամակցությունից հետո, իսկ ԵԽԽՎ անդամ երկրներում պատժի այդ տեսակը չի կիրառվում), Գևորգ Կոստանյանը հասկացնել տվեց, որ նման բան հազիվ թե տեղի ունենա:
«Եվ մենք վավերացրել ենք կամ համապատասխանաբար Ռուսաստանի կողմից ստորագրվել է 6-րդ արձանագրությունը, սա հընթացս չենք կարող քննարկել, այլ հետագայում կքննարկենք ռուս իրավապահների հետ»,-ասաց Գևորգ Կոստանյանը։
Հետագայում կքննարկվի նաև երկու գործերը միմյանց միացնել-չմիացնելու հարցը:
Գևորգ Կոստանյանին նաև հարց ուղղվեց, որ ըստ ՀՀ ոստիկանապետի տեղակալի հայտարարության՝ Պերմյակովը ասել է, որ միտք չի ունեցել սահմանը հատելու և ըստ որոշ մեկնաբանությունների՝ գիտակցել է, որ հանձնվելով ռուսական կողմին, որպեսզի, կոպիտ ասած, իր համար ավելի լավ լինի:
«Ես չեմ կարծում, որ ես պետք է մեկնաբանեմ ոստիկանության պետի տեղակալին, բաց երբ կունենանք հարցաքննությունը, մենք մեր քրեական գործով դեռ չենք հարցաքննել, այնուհետև մենք կգնահատենք՝ կոնկրետ ի՞նչ ցուցմունք է տվել և կհամադրենք այլ ապացույցների հետ»,-ասաց Գևորգ Կոստանյանը և ընդգծեց, որ չգիտի, թե կասկածյալն ինչ ցուցմունք է տվել:
Նա նշեց, որ զինվորական հանցագործությունների կատարման համար անձը կարող է նախական կալանքը կրել «իրենց կալանատանը» և ռուսական զորամասում կա նաև կալանատուն։
12.47
Պերմյակովից բացի ի՞նչ այլ անձանց հայտնաբերելու մասին էր հայտնել Ոստիկանությունը. Գ. Կոստանյանի պարզաբանումը
Գուցե Գյումրիի սպանությունների գործով քննության արդյունքում պարզվի, որ օրինակ՝ Պերմյակովը ունեցել է հանցակիցներ, բայց ՀՀ ոստիկանությունը հանցագործության մասնակից այլ անձանց հայտնաբերելու մասին հաղորդում տարածելով, նկատի է ունեցել, որ կհայտնաբերվեն դեպքի առնչությամբ մեղավորություն ունեցող բոլոր հնարավոր անձինք. լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ոստիկանության հայտարարության բովանդակությունը, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը:
«Ծանոթ չեմ Ոստիկանության հայտարարությանը, բայց վստահաբար նկատի ունեն հետևյալը, որ ոչ թե շատ այլ անձինք են կատարել հանցագործություն, այլ այս պահին մենք ունենք փաստ, մենք ունենք անձ, զենք և այլ ապացույցներ, որոնք այս պահին խոսում են միայն մեկ անձի կողմից կատարված կոնկրետ հանցագործության մասին»,- ասաց նա։
Գ. Կոստանյանը հայտնեց, որ քննության նպատակն է պարզել, թե արդյոք Պերմյակովն ունեցել է հանցակիցներ. «Անպայման չէ հենց սպանության կատարման, այլ մարդկանց, որոնք առնչություն են ունեցել, օրինակ, Պերմյակովի՝ զորամասը լքելուն, նրա՝ զորամասը զենքով լքելու փաստի հետ և այլն»:
Գևորգ Կոստանյանը հստակեցրեց, որ մինչև այս պահը Պերմայկովից բացի որևէ այլ անձ քրեական գործում ներգրավված չկա: «Գոնե մեր քրեական գործով»,- ասաց նա։
12.39
Յուրի Խաչատուրովը հայտնել է իր անձնական կարծիքը և պարտավոր չէ տեղյակ լինել հայ-ռուսական համաձայնագրից. Գ. Կոստանյան
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մասնագիտությամբ իրավաբան չէ և չի կարող չի կարող իրավական հարցերի վերաբերյալ գնահատական տալ ի պաշտոնե, չնայած կարող է որպես ՀՀ քաղաքացի իր անձնական կարծիքը ներկայացնել:
Լրագրողների խնդրանքով Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով ՀՀ մի շարք պաշտոնյաների մի շարք իրարամերժ, հակասական հայտարարություններին՝ Պերմյակովի հանցագործության քրեական վարույթների և նախաքննության վերաբերյալ, նշեց, որ մեր պաշտոնյաները պարտավոր չեն իմանալ ՀՀ միջպետական համաձայնագրի դրույթները, բացառությամբ պատկան շրջանակների:
«Ի վերջո, ո՞վ է դատելու Պերմյակովին՝ հայկակա՞ն, թե ՌԴ դատարանը, և որտե՞ղ է նա գտնվելու նախաքննական ու մինչ դատավարական պրոցեսում» հարցին ի պատասխան ՝ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ դատավարական ողջ գործընթացում, ներառյալ նախաքննությունը, կասկածյալը գտնվելու է ՀՀ-ում:
«Նա կգտնվի՞ ռուսական 102-րդ բազայի տարածքում, թե՞ այլ, դա չի կարևոր, կարևորը ՀՀ տարածքում արդարադատության կանգնելու փաստն է»,-ավելացրեց Գևորգ Կոստանյանը:
Պատիժը Հայաստանում կրելու վերաբերյալ էլ դատախազն ասաց, որ պատժի կրման գործընթացը կարգավորվում է միջազգային իրավունքի այլ գործընթացներով ՝այդ թվում՝ Մինսկի, Եվրոպական կոնվենցիաներով:
Վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ Պերմյակովի փոխանակման մամուլի վարկածների մասին էլ գլխավոր դատախազը բառացի ասաց. «Դա որևէ առնչություն չունի, դա առանձին քննարկման հարց է»:
Ինչ վերաբերում է հարցին, թե Պերմյակովի՝ Ավետիսյանների տուն ջուր խմելու համար մտնելու վարկածը հավանակա՞ն է համարում, Գևորգ Կոստանյանն ասաց. «Ցուցմունքի խելամտությունը չի գնահատվում ցուցմունքի խելամտությամբ պայմանավորված: Դրա , ինչպես նաև այլ ապացույցի հավաստիությունը կամ արժանահավատությունը գնահատվում է այլ ապացույցների համակցության արդյունքում»:
Նա նշեց, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը կայցելի Պերմյակովին, նրան մեղադրանք կառաջադրվի, նոր կգնահատվի այդ ցուցմունքի արժանահավատության հարցը, ինչից հետո էլ Գևորգ Կոստանյանը կկարողանա պատասխանել այդ հարցին:
11.57
Ցանկացած վարկած կքննարկվի, այս պահին մենք կարող ենք խոսել փաստերի մասին. Գ Կոստանյան
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ըստ էության խուսափեց պատասխանել լրագրողի այն հարցին, թե որն է Գյումրի հանցագործության վարկածներում ամենաիրատեսականը և նշեց, որ այս պահին «խոսում են միայն փաստերի մասին»:
Հարցը ուղղած լրագրողը փոխանցեց նաև հետևյալ դիտարկումը. «Ասում են՝ ուղղորդվում է, ոչ մի բան էլ չի բացահայտվելու, ասում են՝ էն տղեն գիժ ա, հեսա գժի թուղթ կտան ու դրանով հարցը կփակվի»:
Գլխավոր դատախազը միայն արձանագրեց. «Վարկածները կքննարկվեն, ցանկացած վարկած, այս պահին մենք կարող ենք խոսել փաստերի մասին: Փաստ, որ սպանվել է 6 անձ, փաստ, որ մեկ անձի նկատմամբ սպանության փորձ է իրականացվել և Աստծո կամոք՝ ողջ է մնացել, մենք ունենք զենքը մեր իրավապահ մարմինների տրամադրության տակ, մենք ունենք դեպքի վայրից առգրավված բոլոր իրերերն, առարկաները և դեպքին առնչվող ցանկացած նյութ: Այսինքն՝ գնդակներ, պարկուճներ, հագուստներ, ուսապարկ և այլն»:
Ինչ վերաբերում է «գժի թղթին», ապա նա նշեց, որ դատավարական և քննչական գործողությունները ենթադրում են բազմապիսի և բազմաթիվ փորձաքննությունների նշանակում, որոնք նշանակվելու են ՀՀ կողմից՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ փորձագիտական կենտրոններում:
Նշենք, որ մամուլում գրվել էր, որ 1999 թվականին Գյումրու ռուսական ռազմաբազայի երկու զինվորներ սպանություններ էին կատարել Գյումրու Տերյան փողոցում, որի ընթացքում տուժել էր նաև 7 մարդ, բայց այն ժամանակ քննությունը կատարում էին ՀՀ իրավապահները:
Պատասխանելով այս մասին հարցին՝ Գևորգ Կոստանյանը նկատեց, որ համեմատությունը տեղին է, քանի որ այն ժամանակ էլ Հայաստանն ուներ Ռուսաստանի հետ կնքված նույն պայմանագիրը՝ նույն կարգավորումներով: Այսինքն՝ ՀՀ տարածքում կատարված հանցագործության համար՝ ՀՀ օրենսդրությամբ և զինվորական հանցագործության համար՝ ՌԴ օրենսդրությամբ իրավակարգավորվելու պայման:
«Խնդիրը նրանում է, որ այն ժամանակ տվյալ անձը հայտնաբերեց և ձերբակալվեց տվյալ երկրի իրավապահների՝ ՀՀ կողմից »,-ասաց նա։
«Այսինքն՝ ով առաջի՞նը բռնեց հանցագործին»,-այս ճշգրտող հարցին ի պատասխան ՝ Գևորգ Կոստանյանն ասաց. «Ով առաջինը բռնեց, չէ, այլ ում տիրապետության տակ, ում իրավազորության տակ անցավ տվյալ անձը ի սկզբանե»:
11.28
Գյումրի սպանության գործով ունենք 2 քրեական գործ. Գևորգ Կոստանյան
Փաստորեն կա երկու քրեական գործ, մեկը, որ հարուցվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՝ ՀՀ օրենսդրության հիման վրա և քրեական գործ, որը հարուցվել է Ռուսաստանի օրենսդրության հիման վրա՝ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից:
«Եվ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները ինչ քրեադատավարական ընթացք են իրականացնում իրենց հարուցած քրեական գործով, դա որևէ առնչություն չունի մեր քրեադատավարական օրենսդրության կարգով հարուցված քրեական գործի և իրականացվող ու իրականացվելիք քրեական հետապնդման գործի հետ: Եվ այն հանգամանքը, որ երեկ Քննչական կոմիտեի քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել, դա արդեն իսկ նշանակում է, որ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ համակարգը ինչ միջոցներ է ձեռնարկում, Հայաստանը շարունակելու է գործընթացը:Այսօր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մտնելու է 102-րդ բազայի տարածք՝ քննչական գործողություններ կատարելու համար՝ տվյալ անձի հետ, որը մեր քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ»,- ասաց Գևորգ կոստանյանը՝ նշելով, որ դրանով իսկ ՀՀ-ն իրականացնում է իր իրավազորությունը տվյալ անձի նկատմամբ:
Սահմանը խախտելու փորձի կապակցությամբ գլխավոր դատախազն ընդգծեց, որ այս մասով մեղադրանքը երբ առաջադրվում է, առաջադրվում է այդ պահին ապացուցված փաստերի կապակցությամբ:
«Եվ , այո՛, մենք չենք բացառում, որ երբ քննության ընթացքում քննիչները հարցաքննություն կիրականացնեն, կծանոթանան մյուս բոլոր նյութերին, որ այս պահին գտնվում են ռուսական իրավապահ համակարգի ներքո , այդ ծանոթացման հիման վրա մեղադրանքը մեր կողմից կփոխվի, կլրացվի: Դա մի ամբողջ գործընթաց է»,- պարզաբանեց Գևորգ Կոստանյանը:
11.12
Գյումրիի գործում ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում չի կարող լինել. Գլխավոր դատախազ
Գյումրիի սպանության գործում ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում չի կարող լինել, իսկ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը, ըստ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ընդամենը նպատակ ունի ցույց տալու, որ «հարգելի՛ ժողովուրդ, հասարակությո՛ւն, մենք իրականում գործ ունենք միջազգային իրավական կարգավորման հետ և նկատի ունենալով, որ տվյալ հարաբերությունները կարգավորվում են միջպետական պայմանագրով, հետևաբար, երկու պետությունների օրենսդրությունների համադրության և կիրառելիության խնդիր ունենք»:
Գլխավոր դատախազի մեկնաբանությամբ՝ ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում չի կարող լինել, որովհետև Հայաստանն ունի միջազգային պայմանագրեր, որոնք մեր օրենսդրության մաս են:
Լրագրողներից մեկը հարցը ուղղեց՝ ասելով, որ խոսքը ոչ թե ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառման մասին է , այլ թե արդյո՞ք կասկածյալը դատվելու է Հայաստանում և պատիժը կրելու է Հայաստանում և նրան առաջադրված մեղադրանքները հանցագործության ծանրության առումով տարբեր են՝ ծանր և ցածր:
«Հանցագործության ծանրությունը ոչ մի նշանակություն չունի… իրավունքի տեսակետից, էմոցիոնալ առումով կարող է: Առնվազն այս պայմանագրի շրջանակներում ծանրության մասին ոչ մի բան չի ասվում»,- ասաց Գևորգ Կոստանյանը
ՀՀ գլխավոր դատախազը նաև նշեց, որ եթե կատարվել է զինվորական հանցագործություն, կիրառվում է ռուսական օրենսդրությունը, եթե կատարվում է այլ հանցագործություն՝ ՀՀ տարածքում, «որը զինվորական չէ կամ 5-րդ հոդվածի այս բացառությունների տակ չի ընկնում, անկախ ծանրության աստիճանից, ունենում ենք ՀՀ օրենսդրության կիրառություն»:
Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ապա Գևորգ Կոստանյանը կրկնեց, որ մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում և ՀՀ-ում բոլորը հնարավորություն են ունենալու հետևելու վերջինիս քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվելու ողջ ընթացքին: Սա Գևորգ Կոստանյանը ընդգծեց և հավաստիացրեց որպես հայ և որպես ՀՀ գլխավոր դատախազ:
11.06
Չպետք է առաջնորդվենք զգացմունքներով, որովհետև հարցը միջազգային իրավունքի կարգավորման հարց է. Գ. Կոստանյան
Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ Գյումրիում կատարված հանցագործության պարագայում պետք է ամեն ինչ դիտարկել միջազգային իրավունքի կոնտեքստում: Նա տեղեկացրեց, որ աշխարհում գոյություն ունի երկու տեսակի իրավազորություն՝ տարածքային և ինդիվիդուալ:
«Մի դեպքում, երբ կոնկրետ երկրի պետական իշխանությունը տարածվում է տվյալ աշխարհագրական դիրք ունեցող տարածքի նկատմամբ և երկրորդ, երբ տվյալ պետական իշխանությունը տարածվում է անձի նկատմամբ անկախ աշխարհագրական դիրքից: Միջազգային իրավունքում և Եվրոպական դատարանում, իրավակիրառ պրակտիկային ծանոթանալու դեպում կտեսնենք հազարավոր օրինակներ, որ X երկրի տարածքում Y երկրի իրավապահ մարմինների իրավասության ներքո է անցնում սուբյեկտը, դա դիտվում է, որ անձը գտնվում է այդ երկրի իրավապահ մարմինների իրավասության ներքո»,- բացատրեց նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ երկու երկրների միջև կա պայմանագիր, որի 4-րդ հոդվածը սահմանում է, որ այն հանցագործությունները, որոնք կատարվել են ՀՀ տարածքում և ռազմական բազայի տարածքում են, պետք է ՀՀ օրենքներով խնդիրը լուծվի, սակայն մեկ այլ հոդված ասում է հետևյալը. «Այդ կարգը կիրառելի չեն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք. 1.՝ եթե կատարվել է ռուսական բազայի տարածքում, 2.՝ հանցագործությունը կատարվել է ընդդեմ ռուսական ֆեդերացիայի և եթե կատարվել է զինվորական հանցագործություններ՝ ռազմաբազայի տարածքում կամ տարածքից դուրս, ենթակա են ռուսական կողմին»:
Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ Գյումրիում հանցագործություն կատարած անձը ծառայությունը ինքնակամ լքելու, պահակակետը թողնելու համար պատասխան է տալու ՌԴ օրենսդրությամբ:
«Արդյո՞ք մենք ունենք իրավազորություն անձի նկատմամբ, հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում դրա համար հարուցել ենք քրեական գործ համապատասխան հոդվածներով և որոշում է կատարվել ներգրավվել նրան որպես մեղադրյալ: Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալը ուղղակիորեն ներգրավված է գործին՝ իրականացվելու է քննչական ու դատավարական գործունեություն տվյալ անձի նկատմամբ: Ունենք երկակի կատարված հանցագործություն. ռուսական օրենսդրության շրջանակում քննարկված հարց և հայկական օրենսդրության քննարկման հարց: Չպետք է առաջնորդվենք զգացմունքներով, որովհետև հարցը միջազգային իրավունքի կարգավորման հարց է: Մենք բացարձակ չենք խոսում որևէ մեկին լիազորություն հանձնելու, զիջելու մասին»,- ասաց նա:
10.49
ՀՀ-ն ձեռնարկել է բոլոր միջոցները, որ Գյումրիի հանցագործության հետ առնչվող անձինք քրեական պատասխանատվության ենթարկվեն. Գ. Կոստանյան
Գյումրիում 6 հոգու սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը՝ մեղավորը, մեղավորները, ցանկացած անձ, ով դրա հետ առնչություն է ունեցել, թե՛ ՀՀ օրենսդրությամբ և թե՛ միջազգային իրավունքով պայմանավորված եղանակներով, քրեական պատասխանատվության կենթարկվեն. այսօր Գյումրիում՝ Շիրակի դատախազությունում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նա ցավակցություն հայտնեց Գյումրիի դեպքերի կապակցությամբ ողջ հայ ժողովրդին:
«Շատ լավ է, որ մեր հասարակության իրավագիտակցության մակարդակն այնքան է բարձրացել, որ յուրաքանչյուր ոք իրեն իրավունք է վերապահում մեկնաբանություններ անել թե՛ մեր օրենսդրության, թե՛ մեր իրավունքի, թե՛ միջազգային իրավունքի տեսակետից: Սա ողջունելի է»,- ասաց Գորգ Կոստանյանը:
Նա հավելեց, որ այսօր ողջ օրը կլինի Գյումրիում կպատասխանի ՀՀ քաղաքացիների հարցերին:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր՝ հունվարի 15-ին, այցելել է Շիրակի մարզի դատախազություն։ Հանրապետության գլխավոր դատախազը ասուլիս է հրավիրել Գյումրիում սպանդ իրականացրած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործի առնչությամբ, որի ժամանակ հանդես կգա հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ առավոտյան մեկնելու է Գյումրի և գյումրեցիներին ներկայացնելու է ամբողջ ընթացակարգը:
«Ես վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, և մենք բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին և կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ողջ գործընթացը: Հայաստանը երբեք որևէ բան որևէ մեկին չի զիջում»,- ասել էր ՀՀ գլխավոր դատախազը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Քաղաքականություն 20:47 • 22/04 Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Սպորտ
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
12:53 • 23.04.24 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու
-
12:38 • 23.04.24 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի