ԱՄՆ-ում կինոքննադատների մրցանակին է արժանացել 12 տարի նկարահանված ֆիլմը (լուսանկարներ)
Ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմը ճանաչվել է լավագույնը՝ ըստ ամերիկացի կինոքննադատների, Critics' Choice Movie Awards 20-րդ մրցանակաբաշխության ժամանակ, գրում է РИА Новости-ն։
Լավագույն ֆիլմ անվանակարգում ներկայացված է եղել 10 աշխատանք՝ Birdman, Gone Girl, The Grand Budapesht Hotel, The Imitation Game, Nightcrawler, Selma, The Theory of Everything, Whiplash։
Քննադատների գնահատականով՝ 12 տարի միևնույն դերասանական կազմով նկարահանված «Պատանեկություն» ֆիլմը հաղթել է, քանի որ կարողացել է պատասխանել հավերժական հարցին՝ ո՞ւր է գնում ժամանակը։
![]()


















