Վիճաբանություն Երևանում. դեմքին ստացած դանակի հարվածներից 27-ամյա երիտասարդը մահացել է

13:30 • 19.01.15

Ոստիկանության Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին հունվարի 19-ին` ժամը 00.05-ին, հայտնել է, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա:

«Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 18-ին` ժամը 23.40-ի սահման երում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճաբանության ժամանակ, 1988թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է 1987թ. ծնված Արման Ա.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք և 1988թ. ծնված Վազգեն Դալլաքյանի կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, Գագիկ Ա.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: