ՆԱՍԱ-ն ներկայացրել է Սերես գաճաճ մոլորակի նոր պատկերը (լուսանկար)

14:22 • 20.01.15

Ամերիկյան ՆԱՍԱ տիեզերագնացության գործակալությունը ներկայացրել է իր Dawn տիեզերական սարքի կողմից ստացված Սերես գաճաճ մոլորակի նոր պատկերը, գրում է lenta.ru-ն։

 

Պատկերում տեսանելի են հատվածներ, որոնք նման են խառնարանների։ Dawn սարքն այս տարի հունվարի 13-ին մեկ ժամ շարունակ հետևել է Սերես մոլորակին՝ գտնվելով դրանից 383 000 կմ հեռավորության վրա։ 

 

Սարքի կողմից ստացված պատկերը չի առանձնանում գերազանց որակով։

 

Նշվում է, որ 2007-ի սեպտեմբերի 27-ին տիեզերք ուղարկված Dawn սարքի առաքելության նպատակն է Սերես գաճաճ մոլորակի և Վեստա աստերոիդի ուսումնասիրությունը։ Снимок Цереры

Պատկերի չմշակված և մշակված (ստորև) տարբերակները

Обработанный снимок Цереры

ՆԱՍԱ-ն ներկայացրել է Սերես գաճաճ մոլորակի նոր պատկերը (լուսանկար)