Հղի Շակիրան ընտանիքի հետ լուսանկարվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար (լուսանկարներ)
Հայտնի կոլումբացի երգչուհի Շակիրան, ով մոտ ապագայում կրկին կմայրանա, իր որդու` Միլանի և սիրեցյալի` ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ լուսանկարվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համար:
Ինչպես նշում է tatler.ru-ն, ֆոտոնախագծի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել երրորդ աշխարհի երկրներում մանուկների մահացության բարձր մակարդակի խնդրի վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ սա առաջին անգամը չէ, երբ սիրված երգչուհին ընտանիքով մասնակցում է կառույցի կազմակերպած ֆոտոսեսիային: 2013թ.` առաջին հղիության ժամանակ, Շակիրան կիսամերկ լուսանկարվել էր Պիկեի հետ:













