Սաուդյան Արաբիայի նոր թագավորը Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդն է

09:11 • 23.01.15

Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը զբաղեցրցել է Սաուդյան Արաբիայի թագավորի գահը՝ գիշերը 91-ամյա թագավոր Աբդալլայի մահից հետո։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել են երկրի իշխանությունները՝ պետական հեռուստաընկերության եթերում:

 

Սաուդյան Արաբիայի նոր՝ 7-րդ նախագահը 79 տարեկան է:

 

2012 թվականից նա երկրի պաշտպանության նախարարն էր, մինչ այդ զբաղեցրել է Էր-Ռիադ մայրաքաղաքային նահանգի նահանգապետի պաշտոնը:

 

1953թ.-ին Սաուդյան Արաբիայի հիմնադիր Աբդել Ազիզ թագավորի մահից հետո, գահն արդեն 60 տարի է նույն գերդաստանի ձեռքում է՝ փոխանցվելով որդուց որդի:

 

Բժիշկները դեկտեմբերին Աբդալլա թագավորի մոտ թոքաբորբ էին ախտորոշել: Միապետը հոսպիտալացվել էր և բուժզննում անցել:

 

Թագավորը միաժամանակ գլխավորում է սաուդյան կառավարությունը, գահաժառանգը դառնում է նրա առաջին տեղակալը: Հիմնական նախարարները թագավորի մերձավոր ազգականներն են՝ եղբայրներն ու զարմիկները:

 

Սաուդյան Արաբիան աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանողն է: Երկրի սահմանադրությունը հիմնված է մուսուլմանական սուրբ գրքի՝ Ղուրանի վրա: