Հալեպում հրթիռակոծվել է Հայ կաթողիկե առաջնորդարանի ու եկեղեցու մերձակայքը (լուսանկարներ)

12:16 • 24.01.15

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում հունվարի 23-ին հրթիռակոծվել է Թիլել հայտնի փողոցը, որտեղ գտնվում է Հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանն ու աթոռանիստ եկեղեցին:

 

Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, գրանցվել են զոհեր ու վիրավորներ:

 

Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ կեսօրից հետո: Զինյալ ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռն ընկել է Կաթողիկե առաջնորդարանի ու եկեղեցու մոտ, ինչի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, գրանցվել են վիրավորներ, վնասվել են շրջանում գտնվող շենքերը՝ բնակարաններ, խանութներ ու ավտոմեքենաներ:

 

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 9-ին նույն շրջանը դարձյալ հրթիռակոծության թիրախում էր հայտնվել, ինչի հետևանքով վնասվել էր Հայ կաթողիկե առաջնորդարանին կից գտնվող Սրբուհի Ռիտա եկեղեցին, որը մասամբ քանդվել էր: