Ուկրաինայի անջատողականները հայտնել են, որ հարձակում են իրականացնում Մարիուպոլի վրա
Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի անջատողականները հարձակում են իրականացնում Մարիուպոլ քաղաքի վրա: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Այսօր այնտեղ «գրադ» էր կիրառվել, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Քաղաքի բնակչության մի մասը տարհանվում է:
Ավելի վաղ անջատողականներն ասել էին, թե զոհերի պատճառ դարձած հարձակման հետ իրենք կապ չունեն, դա իշխանությունների սադրանքն է:
«Դոժդը» հայտնում է, որ Մարիուպոլում խուճապ է: Իսկ ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ից հայտնել են, որ ՈՒկրաինայում խաղաղարար ուժեր տեղակայելու ժամանակն է:
«Գազետա»-ն, վկայակոչելով Ուկրաինայի ՊՆ-ի հայտարարությունը, հայտնում է, որ քաղաքում չորս «Գրադ» են ոչնչացրել: Ինչպես նաև՝ Լատվիան ցավակցություններ է հղել Մարիուպոլում այսօր զոհվածների հարազատներին:










