Մոսկվայի դատարանը փետրվարի 9-ին կքննի Լևոն Հայրապետյանի բողոքարկումը

14:25 • 26.01.15

Մոսկվայի դատարանը փետրվարի 9-ին կքննի «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության բաժնետոմսերի յուրացման գործով անցնող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի երկարաձգման բողոքարկումը, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևային:

 

Ավելի վաղ Բասմանի դատարանը երկարաձգել է գործարարի տնային կալանքը մինչև ապրիլի 19-ը: Գործի հետաքննության ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 28-ը: Գործարարի պաշտպանությունը բողոքարկել է տնային կալանքի ժամկետի երկարաձգումը:

 

65-ամյա գործարարը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով դրամական միջոցների յուրացման համար: Նա ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանել էր Նիսից: