Facebook սոցիալական ցանցը չի աշխատում

10:54 • 27.01.15

Facebook սոցիալական ցանցը չի աշխատում: Ժամը մոտ 10:25-ի սահմաններում տարբեր երկրներից օգտատերեր սկսել են հաղորդել, որ սոցիալական ցանցի կայքը չի աշխատում, չի թարմացվում նաև բջջային հավելվածը: Չի բեռնվում նաև Facebook Messenger հավելվածը:

 

Բոլոր կայքերից վերացել է նաև «կիսվել»-ու կոճակը: Չի աշխատում նաև Instagram սոցիալական ցանցը, որը պատկանում է Facebook-ին:

 

Սոցիալական ցանցերի աշխատանքի խափանման պատճառը դեռ պարզ չէ:

 

Նման դեպք գրանցվել է նաև 2014 թվականի օգոստոսին, երբ ողջ աշխարհում Facebook սոցիալական ցանցի հազարավոր օգտատերեր դժվարություն էին ունեցել կայք մուտք գործելու հետ կապված: