Իսպանիայում ազատազրկել են 10 մանկապիղծ հոգևորականի

23:35 • 28.01.15

Իսպանիայի հարավի քաղաքում տասը կաթոլիկ հոգևորական ու երկու ոչ հոգևորական է դատապարտվել  մանկապղծության սկանդալային գործով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

2004 - 2007 թթ նշված անձինք բազմիցս բռնի սեռական գործողություններ են թույլ տվել չորս անչափահասի նկատմամբ: Այս գործով քննությունն սկսվել էր այն ժամանակ, երբ 24-ամյա երիտասարդը նամակ էր գրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Նա նամակում պատմել էր, թե ինչ ոտնձգությունների է ենթարկվել ինքը: Այն ժամանակ Հռոմի պապը զանգել և ներողություն էր խնդրել երիտասարդից:

 

Վերջին տասնամյակում կաթոլիկ եկեղեցին մանկապղծության հետ կապված մի շարք սկանդալների կիզակետում է: Վատիկանի հաշվարկներով՝ այս շրջանում հոգևորականները իրենց դիրքը չարաշահել են 3420 անգամ: Հռոմի պապը պաշտոնը ստանձնելիս խոստացել էր վճռական պայքար մղել մանկապղծության դեմ: