Լարված իրավիճակ` ՄԻԵԴ-ի դիմաց. մեկնարկում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումը. pastinfo.am (լուսանկարներ)
Րոպեներ անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կմեկնարկի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը Մեծ պալատում:
Մինչ լսումների մեկնարկը, «Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ, բավականին լարված իրավիճակ է դատարանի դիմաց: Դատարանի դիմաց են հավաքվել և հայեր և թուրքեր, կողմերի աջակիցներ: Տասնյակ ոստիկաններ և ոստիկանական մեքենաների են հսկում հավաքված պիկետի մասնակիցներին:Հայկական կողմի աջակիցները հանդես են գալիս «Այլևս ոչ մի 1915», «Ժամանակն է» կոչերով:
.jpg)
.jpg)












