Էբոլայի համաճարակը մոտենում է ավարտին. ԱՀԿ

15:13 • 29.01.15

Էբոլայի համաճարակը մոտենում է ավարտին, վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում վարակվել է առնվազն 100 մարդ, փոխանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, գրում է РИА Новости-ն։

 

«Մեկ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 19-25-ը, հաստատվել է վարակվելու 99 նոր դեպք»,- նշել է ԱՀԿ-ն։

 

Կազմակերպության տվյալներով՝ նման փոքր թիվ գրանցվում է 2014թ. հունիսից ի վեր առաջին անգամ։ ԱՀԿ-ից հայտնում են, որ համաճարակը մոտենում է ավարտին։

 

Կազմակերպությունից ավելի վաղ հայտնել էին 3 աֆրիկյան երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում, 7.800 զոհի և ավելի քան 20.000 վարակվածի մասին։