Օգտատերերի մոտ 86%-ը Facebook է մտնում բջջային սարքերով

11:44 • 29.01.15

Facebook սոցկայքի մոտ 1.19 մլրդ օգտատեր յուրաքանչյուր ամիս կայք է մտնում բջջային սարքավորումների միջոցով, դա ամսական ընդհանուր ակտիվ օգտատերերի գրեթե 86%-ն է, գրում է Лента-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

 

Բջջային լսարանի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է ¼-ով։ Բջջային տեխնոլոգիաների զարգացումը Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը համարում է սոցկայքի գլխավոր առաջնահերթությունը։

 

Բացի սոցկայքի հավելվածից՝ Facebook-ին են պատկանում WhatsApp և Instagram ծառայությունները։ Ընկերությունը զարգացնում է նաև սեփական Messenger, Paper, Slingshot, Groups հավելվածները և անանուն քննարկումների Rooms ծառայությունը։