Ելք. մտածենք տասը միլիոն հայի հավաքական ուղեղով
Վերջերս նկատեցի, որ համացանցային մեր քննարկումները հայտնվում են լավի ու վատի փիլիսոփայական շրջապտույտի մեջ և բնավ էլ հակվածություն չկա խնդիրները տեղափոխել գոնե ճիշտ և սխալի հարթություն, ուր զրույցը գոնե ավելի առարկայական կդառնա ու միգուցե՝ ավելի օգտակար։ Եվ քանի դեռ չենք յուրացրել տեղեկատվական նոր տարածքում ապրելու, խոսելու, բանավիճելու մշակույթը, ուստի Ցեղասպանության հարյուրամյակի և Սփյուռքի հետ առավել գործուն կապերի հասնելու մասին իմ խոհերը ներկայացնում եմ մի առանձին հոդվածով։
Ցեղասպանություն-100-ը պետականություն-100-ի համատեքստում
Ցեղասպանության տարելիցը զոհի բարդույթով և ցեղասպանվածի կերպարանքով հանդես գալու առիթ չէ, այլ հնարավորություն՝ ընդգծելու մեր մեկդարյա պետականության իրողությունը, որը ձեռք բերեցինք հենց եղեռնից հետո՝ 1918 թվականին: Հարկ է Ցեղասպանության տարելիցը նշանավորել 100-ամյա պետականության համատեքստում և աշխարհին ներկայանալ ոչ թե ողբացող ժողովուրդ, այլ պետականությունը որպես համազգային իդեալ դարձրած և այդ մեծագույն երազանքն իրացրած երկիր ու պետություն։ Այս գաղափարը պետք է հանրային քննարկումներ անցնի ոչ միայն Հայաստանում, այլև՝ Սփյուռքում. մեծագույն սխալ կլինի, որ այս խիստ զգայուն, համահայկական խնդրի շուրջ որոշումներն ընդունվեն առանց Սփյուռքի 7 մլն տարողություն ունեցող հանրային մտքի։ Ժամանակն է որպես էթնիկ հանրույթ հավաքվել պետականության գաղափարական հենքի վրա, մեր ազգային կապիտալը ծառայեցնել մեր պետականության հզորացմանը, այլ կերպ, ուղղակի Հայաստանը չի կարող դիմակայել նոր ժամանակների մարտահրավերներին։
Իսկ ի՞նչ է Սփյուռքը
Այսօր Սփյուռքը հայկական համայնքների մի բարդ խճանկար է, և ուղղակի օրակարգային է դառնում համայնք առ համայնք ուսումնասիրել ու մասնագիտական գործիքներով չափագրել առկա սպասումներն ու խնդիրները։ Ապա պատասխանատու խողովակներով տեղափոխել այն հանրային և պետական հարթակներ և հակառակը՝ մեր պետական փիլիսոփայությունը հասցնել Սփյուռքին՝ տարբեր սուբյեկտների միջև ստեղծելով հստակ կապեր։ Մի քանի տարի անց ուծացման սպառնալիքը, շուրջ 7 մլն մեր հայրենակիցների հանրային կարծիքի ոտնահարումը կարող է անդառնալի լինել, եթե մենք մի քիչ էլ հապաղենք այս հարցում։
Հայկական քաղաքակրթությունն այսօր կանգնած է չորս բևեռների վրա՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ-Ջավախք։ Ժամանակն է, որ այս քառատրոփ սիրտն ու համահայկական միտքն աշխատի ի բարօրություն մեր պետականության և ազգային իղձերի իրականացման։
Հայկական միասնական միտքը պետք է աշխատի սփռված ֆիզիկական, մարդկային, բնական և մշակութային կապիտալը հավաքագրելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում, պետությունը կարող է օրեցօր թուլանալ ազգային-մարդկային պաշարների հավաքական ամբողջության մասնատման հետևանքով։ Հայաստանը պետք է մտածի ոչ թե երկու կամ երեք մլն տարողությամբ հավաքական ուղեղով, այլ՝ իր ունեցած իրական պաշարով՝ 10 մլն հավաքական խելքով, ինչը որակապես կփոխի մեր մտածողությունը՝ այն դարձնելով ավելի գլոբալ ու հավաքական։ Մեզ պետք է սպասարկեն հենց այս համահավաք միտքն ու համազգային գաղափարները, որոնք պետք է գտնվեն անընդհատ փոխազդեցության, փոխլրացման վիճակում՝ դուրս գալով հատվածական կրքերից , վեր կանգնելով համայնքային նեղ մտածողությունից ու շահերից։
Հայաստան-Սփյուռք. ռոմանտիզմից դեպի ռեալիզմ
Սփյուռքը ոչ միայն տնտեսական, մշակութային, հումանիտար ռեսուրս է, այլև ժամանակակից աշխարհի հոսքով զարգացող մասնագիտական հստակ բանկ, որի կապիտալը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործել՝ դարձնելով Հայաստանի արդիականացման գլխավոր ռեսուրսներից մեկը։ Արևմտյան գիտակրթական ավանդույթները, քաղաքակրթական մոդելն այն հզոր շարժիչ ուժն է, որը հիմնահատակ կարող է փոխել մեր պետության խարխլված գիտական և կրթական ինստիտուտների այսօրվա դեմքը։ Սփյուռքի գիտական շրջանակները Հայաստանի գիտակրթական հարթակներում կարող են դասախոսությունների ակտիվ շարքեր սկսել, վարպետության դասեր կարդալ և ուղղորդել պետության գիտակրթական միտքը, ներկայիս մասնատված ջանքերի փոխարեն առավել համակարգված և նպաստավոր ազգային մոդելներ առաջարկել, ստեղծել Հայաստան-Սփյուռք գիտակրթական մի հզոր շարժում, ինչն արմատապես կարող է իրավիճակ փոխել երկրում։ Միայն այս հզոր շարժման ընթացքում կուրվագծվեն կրթական և գիտական արդյունավետ նախագծերը, այն շնորհալի երիտասարդները, որոնց կարիերայի վրա արժե գումար ներդնել և ուղղորդել միջազգային մեծ համարում ունեցող բուհեր։ Նույն գիտական և կրթական ռեսուրսների հայտնաբերումն ու զարգացումը մի քանի անգամ ավելի արդյունավետ է մարդասիրական բեռներից, որովհետև հենց մտավոր ներուժն է ստեղծում ազգերի և պետությունների հաջողությունների պատմությունը. պետական կայուն ավանդույթների վրա թրծված Սփյուռքի կառավարչական զինանոցը հարկ է օր առաջ ներգրավել Հայաստանի կառավարման համակարգում։ Հայաստանի համար մեծ շռայլություն է անտեսել այս կապիտալը, մանավանդ որ հիմնականում խորհրդային երկրում գոյացած և ֆիզիկապես ու բարոյապես մաշված մեր կադրային բանկերն արդեն չեն կարողանում արդյունավետություն ցույց տալ։
Հայաստանի Հանրապետությունում սկսված աննախադեպ արտագաղթն այլևս հնարավորություն չի թողնում ապավինել միայն ներքին ռեսուրսներին, և ի դեմս սփյուռքյան համայնքների, նրա մտավոր և մասնագիտական կապիտալի՝ հարկ է գոնե փոխլրացնել կորուստները։ Հայաստանը չի կարող տևել առանց թարմ գաղափարների, իսկ այդ գաղափարները սփռված են աշխարհով մեկ, որովհետև հենց մենք ենք սփռված՝ մեր մարդկային և քաղաքակրթական կապիտալով հանդերձ, որը հավաքագրման և յուրացման խնդիր է առաջադրում։
Հայաստան-Սփյուռք. մեդիացանց
Հայաստանյան մեդիացանցը չի անդրադառնում կամ խիստ համեստորեն է անդրադառնում Սփյուռքի այսօրվա խնդիրներին։ Սակայն մասմեդիան կարող է տեղեկատվական փոխանակման, գաղափարներ արտադրողի և տարածողի իր գործիքներով ահռելի աշխատանք կատարել Սփյուռքի և Հայաստանի պետական և հասարակական միտքն ու մասնագիտական կապիտալն իրար հետ շփելու, մասնագիտական էլիտաներ ձևավորելու գործում։ Հենց այդ էլիտաներին է վերապահված ոլորտ առ ոլորտ քննարկել իրավիճակը և մասնագիտական փաթեթներ ներկայացնել հանրությանն ու իշխանությանը, ընդ որում ոչ միայն իրավիճակային լուծումներ, այլև ամեն մի ոլորտի հեռահար ծրագրեր ու հայեցակարգեր։
Այսօր Հայաստանի քաղաքացին համարյա լրատվություն չի ստանում 100-ից ավելի երկրներում գոյացած Սփյուռքի համայնքների կյանքի մասին։ Հայաստանի անհարկի ուռճացված մեդիալանդշաֆտը այսօր սնվում է մի խղճուկ գովազդային շուկայից, որը չի կարողանում ծախսածածկել անգամ մի քանի մեդիառեսուրսի, իսկ Սփյուռքը կարող է մի քանի անգամ ընդլայնել այն, իր իսկ բիզնես շահերի և անշուշտ՝ համահայկական շահերի շուկայով։ Շատ շուտով, մենք կկորցնենք Ցեղասպանությունը վերապրածների վերջին սերունդը և հարկ է շատ արագ լծվել վերջին վավերագրությունները հավաքելու և կենդանի տեսադարաններ ստեղծելու գործին։ Հանրային հեռուստաընկերության հետ մեկտեղ հարկ է հավաքագրել ու ամբողջացնել արժեքավոր տեսանյութերը և սերունդներին թողնել համակարգված արխիվ։ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ամբարված հսկայական նյութը հարկ է դարձնել Հայաստանի Հանրապետության սեփականությունը, հակառակ դեպքում դրանք կարող են ժամանակի ընթացքում քայքայվել կամ անհետանալ։
Գաղտնիք չէ, որ մի քանի հեռուստաընկերություններ էլ կան Սփյուռքի տարբեր համայնքներում, խոշորներն էլ հասանելի են մեր հայրենակիցներին։ Ոստի ժամանակն է, որ նրանք ուղղորդված նախագծերով ստեղծեն Հայաստան-Սփյուռք կենդանի կամուրջը և այն ծառայեցնեն համահայկական ամենամեծ կապիտալի՝ մեր ներուժի արժևորմանն ու ուղղորդմանը։ Ժամանակն է անցնել մասնագիտական քննարկումների ու բանավեճերի, ուր դեմ առ դեմ կնստեն Հայաստանի և Սփյուռքի մասնագիտական նեղ շրջանակները և բաց ու անկեղծ զրույցներ կսկսեն այն խնդիրների շուրջ, որոնք այսօր արգելակում են երկրի զարգացումը։ Այս քննարկումներին պետք է մասնակից դարձնել նաև պետության կառավարիչներին, տվյալ ոլորտի համակարգումը ստանձնած պետական չինովնիկներին և նրանց առջև հանդես գալ կոնկրետ առաջարկներով, որոնց ներմուծումը կարող է շրջադարձային դառնալ, փոխել իրավիճակ ու հանգամանքներ։
Ազգային կապիտալի արժևորում և համախմբում
Սփյուռք ունեցող երկրները նախանձախնդրություն ունեն բացահայտել, գնահատել և համախմբել սփռված ազգային հանրույթի ներուժը։ Մեր դեպքում այն առավել մեծ կարևորություն է ստանում, որովհետև դրսում է առնվազն 7 միլիոն հայ, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է ՀՀ քաղաքացիների թիվը։ Սա պարտավորեցնում է միասնական ջանքով գտնել Հայաստան-Սփյուռք փոխգործակցության նոր, առավել գործուն ու արդյունավետ հարթություններ։ Նոր աշխարհակարգը մեր առջև խնդիր է դնում հանդես գալ առավել միասնական և կազմակերպված, ունենալ ինքնաբավության ավելի բարձր մակարդակ, ազգային ինքնության՝ Մենք-ի ներուժի իրացման նոր ելակետեր, Մենքի-ի նոր փիլիսոփայություն՝ հիմնված բացառապես պետականակենտրոն գաղափարախոսության վրա։ Թուրքի կամ ադրբեջանցու հետ երկխոսություն ծավալելուց առաջ հարկ էր, անկեղծ երկխոսություն սկսել մեր ու մեր միջև, այսինքն՝ Հայաստանի և Սփյուռքի, զգացական զեղումները վերածելով աշխատանքային հստակ տարածության, կոնկրետ նախագծերի։
Նոր աշխարհը և մենք-ի մեր կոնցեպտները
Նոր տեխնոլոգիաները, համացանցային հաղորդակցությունը հնարավորինս արագ պետք է ծառայեցնել համազգային տվյալների շտեմարանի ձևավորման գործին՝ ամբողջ աշխարհից հավաքագրելով մեր մարդկային, մասնագիտական կապիտալի մասին հստակ տեղեկատվություն՝ այդ բազաների վրա կատարելով համապատասխան վերլուծական աշխատանք։
Եթե մենք չունենք հայագիտական, ազգային ու լոբբիստական տարբեր կենտրոնների ներուժի գնահատման հստակ ծրագրեր, ապա բնական է, որ այդ ներուժը կուտակվում է հիմնականում Ցեղասպանագիտության ոլորտում և փոշիանում զուտ Ցեղասպանության արհավիրքի հոգեբարոյական ֆոնի վրա։ Ամենևին չնվաստացնելով Ցեղասպանության և Հայ Դատի խնդիրներին միտված հայության ջանքը՝ վաղուց ժամանակն է այդ էներգիան ուղղորդել ոչ միայն դրա ճանաչմանն ու դատապարտմանը, այլև քաղաքական, իրավական ուղիների փնտրտուքին, պետության առջև կանգնած այսօրվա մարտահրավերների լուծմանը՝ Հայաստանի ապաշրջափակումից սկսած, մինչև Արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծում, ՀՀ և ԼՂՀ զարգացման հստակ ծրագրեր։
Սփյուռքն այսօր տրոհված է հոգևորական, հայրենակցական, կուսակցական տարատեսակ կազմակերպությունների և կառույցների միջև։ Ամենահամեստ հաշվարկներով՝ շուրջ 30 հազար հայկական կազմակերպություններ գործում են հիմնականում անջատ և համահայկական խնդիրներին նայում սեփական նեղ շահերի դիտակետից։ Փոխարենը, Սփյուռքում գնալով պակասում է հայերեն խոսքը, հայոց լեզուն, ինչն ամենաառաջին նախապայմանն է հայի ինքնության համար։ Եթե հայի տանը չկա հայերեն խոսք ու լեզու, ուրեմն չկա հայկականություն, հայի ավանդույթ ու հոգեբանություն. հայերեն չխոսող մարդը չունի հայկական մտածողություն, որովհետև լեզուն նախ մտածողություն է։ Հենց հայոց լեզուն է եղել և մնում մեր լինելիության խարիսխը, այլ տեղ պետք չէ փնտրել մեր հնագույն ցեղի հազարամյակների միջով անցնելու և 21–րդ դար հասնելու խորհուրդն ու առաքելությունը։Մենք այսօր պետք է ոչ թե բաժանարար գծեր փնտրենք ժամանակակից երկու լեզուների՝ արևելահայերենի և արևմտահայերենի գրավոր և բանավոր մշակույթների միջև, այլև կարողանանք երկու կողմերին էլ հասու դարձնել այդ մշակույթներին՝ ավելի ու ավելի հարստացնելով մեր լեզուն ու մեր միտքը. առանց հայրենիքի հետ ամուր և կենդանի կապերի ցանկացած հայապահպան կառույց դատապարտված է։ Ժամանակն է Սփյուռքի հետ ստեղծել այն ուղեղային կենտրոնները, մտքի ֆաբրիկաները, որոնցից պետք է սնվի պետական միտքը։ Գնահատելով Սփյուռքի այսօրվա ներուժը, նրա սպասելիքները և ուղերձները՝ Սփյուռքը միայն այս ճանապարհով կարող է դառնալ պետականակենտրոն։ Հայաստանում, թե Հայաստանից դուրս, հայ մարդու կոչումը մեկն է՝ հզորացնել իր պետությունը։ Միայն այդպես կարող է Հայաստանի Հանրապետությունը դառնալ անվտանգ ու պաշտպանված երկիր, իսկ հայերին՝ իր ինքնությունն ու պետականությունը գիտակցող հավաքականություն։
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 17:20 • 06/05 Ինչու՞ են մեքենաներն ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը․ քաղաքապետարանի պարզաբանումը Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար Երևանի Շիրակի փողոցում փորված փոսերի մեջ ավտոմեքենաներ ընկնելու լուրին։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 20:48 • 06/05 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Պետք է որ իրենք լավ ընկալեն շարժումը, քանի որ իրենց պետք է կայուն և կանխատեսելի Հարավային Կովկաս ու Հայաստան, ինչը Փաշինյանի պարագայում անհնար է։
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Իրադարձային 11:01 • 06/05 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան (տեսանյութ) «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է:Մենք այս տարի պետք է գանք հանգցուցալուծման, որովհետև պայմանագրում մի բան նախատեսված լինելն ու չլինելը երևանցիներին չի անհանգստացնում:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 17:20 • 06/05 Ինչու՞ են մեքենաներն ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը․ քաղաքապետարանի պարզաբանումը Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար Երևանի Շիրակի փողոցում փորված փոսերի մեջ ավտոմեքենաներ ընկնելու լուրին։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 20:48 • 06/05 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Պետք է որ իրենք լավ ընկալեն շարժումը, քանի որ իրենց պետք է կայուն և կանխատեսելի Հարավային Կովկաս ու Հայաստան, ինչը Փաշինյանի պարագայում անհնար է։
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
Քաղաքականություն
-
23:48 • 06.05.24 Էրդողանը Անկարայում բանակցություններ կվարի Հունաստանի վարչապետի հետ
Սպորտ
-
19:25 • 06.05.24 Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում