Ժիրայր Սեֆիլյանը տանն է, Անուշավան Շահնազարյանը նույնպես դուրս է գրվել

10:16 • 02.02.15

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով հունվարի 31-ին Բերձորում ավտոերթի ժամանակ ծեծի էր ենթարկվել և մարմնական վնասվածքներ էր ստացել, տանն է և իրեն նորմալ է զգում։ Այս մասին Tert.am-ին հայտնեց հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը:


«Նա երկու օրից ասուլիս կտա, լրացուցիչ կհայտնենք»,- ասաց Վարդան Հակոբյանը:


Հիշեցնենք, որ Բերձորում անհայտ անձինք և ոստիկանները ծեծի էին ենթարկել Երևանից-Արցախ ավտոերթով մեկնողներին, կոտրել նրանց ավտոմեքենաները, իսկ Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել էր նախ Վայքի հիվանդանոց, ապա Երևան՝ որտեղ հերքվել էր ներքին արյունահոսության մասին կասկածը:


Ծեծի ենթարկվածների թվում «Նոյյան Տապան» լրատվական գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանը ևս դուրս է գրվել հիվանդանոցից: