Հորդանանը մահապատժի է ենթարկել երկու իսլամիստի՝ ի պատասխան հորդանանցի օդաչուի հետ դաժան հաշվեհարդարի

21:55 • 04.02.15

Հորդանանն արձագանքել է նախօրեին «Իսլամական պետության» կողմից իր օդաչուներից մեկի դաժան մահապատժին: The Washington Post-ի փոխանցմամբ՝ Հորդանանի իշխանություններն այսօր արշալույսին մահապատժի են ենթարկել երկու ահաբեկչի:

 

Այդ ահաբեկիչներն իրաքցիներ են: ԶԼՄ-ներում շրջանառվում էր Հորդանանում ազատազրկման մեջ գտնվող մինչև վեց իսլամիստ ահաբեկիչների մահապատժի հնարավորության մասին տեղեկությունը: Տեղեկություններ կային նաև այն մասին, որ մահապատժի է ենթարկվելու փոխանակման պատրաստված իրանցի կին ահաբեկիչ Սաջիդա ալ- Ռիշավին: Իսլամիստները հենց նրան էին  պահանջում ազատ արձակել՝ օդաչուին բաց թողնելու դիմաց:

 

Նախօրեին իսլամիստները, չնայած տևական բանակցություններին և հորդանանյան կողմի համաձայնությանը, հորդանանցի օդաչուին փակել էին վանդակում, հրկիզել և մահապատժի տեսագրությունը տարածել համացանցում: Երկու իսլամիստի մահապատիժը տեղի էր ունեցել միջադեպից 12 ժամ անց:

 

Աղբյուրը նկատում է, որ Հորդանանն այս կոշտ քայլին գնացել է նաև մահապատժից հետո տեղի ունեցած երթերի ճնշման տակ: Իսլամիստներից «վրեժ լուծելու» կոչ էր արել նաև մահապատժի ենթարկված օդաչուի հայրը, որը ներկայացնում է իշխանություններին մոտ կանգնած ազդեցիկ հորդանանյան ցեղ: