Ոստիկանությունում Արտակ Խաչատրյանի առևանգման մասին հաղորդում է ստացվել
Ոստիկանությունում ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման մասին հաղորդում է ստացվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ Ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ քիչ առաջ տեղեկություններ էին տարածվել, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ հանդես եկող «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին դիմակավորված անձինք առևանգել են «Ծղոտներ» համալիրի մոտից:










