Պռոշյան փողոցում սպանության փորձ կատարած Մհեր Պ-ն Ռաֆիկ Պետրոսյանի որդին է

16:07 • 07.02.15

Tert.am-ի տեղեկություններով ՝ երեկ  Պռոշյան փողոցի գրասենյակներից մեկում սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող Մհեր Պ-ն ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին է:


Tert.am-ի զանգերին Ռաֆիկ Պետրոսյանը չպատասխանեց։

 

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Պետրոսյանի մյուս որդին  2010 թ. մարտի 14-ին հանկարծամահ եղած   Նոր  Նորք համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանն էր, որ վարչական շրջանը  ղեկավարում էր 2002 թվականից: