Լոս Անջելեսում կայացել է Grammy ամենամյա մրցանակաբաշխությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Լոս Անջելեսի Staples սրահում կայացել է Grammy 57-րդ մրցանակաբաշխությունը, հայտնում է РИА Новости-ն։
Տարվա լավագույն երգ է ճանաչվել Սեմ Սմիթի Stay With Me երգը։
Երգչուհի Բեյոնսեն արժանացել է մրցանակի՝ «Լավագույն ելույթ» անվանակարգում։
Լավագույն փոփ-ալբոմ անվանակարգում հաղթող է ճանաչվել բրիտանացի Սեմ Սմիթի In the Lonely Hour ալբոմը։ Լավագույն ռոք-ալբոմ է նշվել Բեք անունով կատարողի Morning Phase ալբոմը։ Էմինեմն իր The Marshall Mathers LP 2 ալբոմով հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեփ-ալբոմ» անվանակարգում։
Բրիտանացի երգիչ Սեմ Սմիթն արժանացել է նաև «Լավագույն նոր կատարող» մրցանակին։




































