«Նաիրիտ» գործարանում աշխատանքից ազատված 1700 աշխատակիցների հազիվ 15%-ը աշխատանք գտած լինի
«Նաիրիտ» գործարանից վերջերս աշխատանքից ազատված 1700 աշխատողների հազիվ 10-15%-ն է որևէ աշխատանք գտել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը՝ միաժամանակ նշելով, որ ինքը չի կարող տեղեկություն ունենալ բոլոր աշխատողների մասին:
«Արդեն մոտ երկու ամիս է՝ նրանց բոլորի տվյալները ներկայացված են զբաղվածության կենտրոններին, որ այսինչ մասնագիտությամբ մարդիկ պատրաստ են աշխատել: Որոշ մարդիկ մինչ այս որոշումն արդեն տանը նստած էին, և նրանց մի մասն արդեն աշխատանք գտել էր: Բայց, իհարկե, նրանք մի փոք մասն են միայն»,-ասաց նա:
Հրաչ Թադևոսյանը նաև նշեց, որ «Նաիրիտը» շարունակում է այս բոլոր 1700 աշխատողներին պարտք մնալ աշխատավարձեր, որոնք պետք է աստիճանաբար մարվեն:










