Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի շրջանակում սկսվել է սամբայի դպրոցի մրցույթ-շքերթը (լուսանկարներ)

Ռիո դե Ժանեյրոյում երեկ ուշ երեկոյան սկսվել է բարձրագույն լիգայի սամբայի դպրոցի մրցույթ-շքերթը։ Այն կտևի 2 օր, կամ ավելի ճիշտ՝ 2 գիշեր, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
12 կառնավալային թիմեր կանցնեն 700-մետրանոց «Մարկիզա դե Սապուակի» կոչվող ճանապարհով, որն ավելի շատ փողոց է հիշեցնում։ Նրա 2 կողմերում կառուցված են տրիբունաներ մոտ 70.000 հանդիսատեսի համար։
«Մարկիզա դե Սապուակի»-ով անցնելը համարվում է ամենախոշոր շոուն բաց երկնքի տակ։ Տիեզերագնացները վստահեցնում են, որ կառնավալի ընթացքում լույսերով ողողված ուղին լավ տեսանելի է նույնիսկ տիեզերքից։





































