«Ժողովուրդ». ԲՀԿ–ական Մելիք Մանուկյանը սխալմամբ է հրաժարվել պատգամավորական մանդատից

08:42 • 18.02.15

 


«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, երեկ Աժ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրած դիմումում նշել է, որ ինքը հրաժարվում է պատգամավորական մանդատից: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ պատգամավորը պարզապես սխալվել է և խմբակցության անդամությունից հրաժարվելու փոխարեն պատգամավորական մանդատից է հրաժարվել: Մինչդեռ լինելով թիվ 26 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր՝ նա կարող էր ԲՀԿ-ից դուրս գալ և, ի տարբերություն համամասնական ցուցակով ընտրվածների, շարունակել պահպանել պատգամավորի կարգավիճակը:

 

Ի դեպ, Մելիք Մանուկյանը 15 օր ժամանակ ունի՝ իր դիմումը հետ վերցնելու համար»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։