Վրաերթ Նորք-Մարաշում. 8 ամսական երկվորյակ եղբայրներից մեկը մահացել է. shamshyan.com
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք-Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց:
Հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել են թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթից հետո վարորդը փորձել է հեռանալ դեպքի վայրից, սակայն ՃՈ աշխատակիցները, ճիշտ կողմնորոշվելով, կարողացել են կանխել նրա փախուստը:
Քիչ առաջ հիվանդանոցից տեղեկացրին, որ երեխաներից մեկը մահացել է, 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են:
Շարունակությունը՝ այստեղ։










