«Եվրատեսիլ-2015». «Genealogy» խմբի Ամերիկա աշխարհամասը կներկայացնի Թամար Կապրելյանը (տեսանյութեր)

15:46 • 20.02.15

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի

հասարակայնության հետ կապերի բաժինը:

Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում:


Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ «Genealogy» խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: 


Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: 


Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ ‘’Don’t deny’’ («Մի՛ ժխտիր»):


«Genealogy» խմբի երրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 23-ին:


Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:

 

 

 

 

 

 

 

«Եվրատեսիլ-2015». «Genealogy» խմբի Ամերիկա աշխարհամասը կներկայացնի Թամար Կապրելյանը (տեսանյութեր)