Ավստրալիայում փոթորիկը շնաձուկ է ափ նետել (լուսանկարներ)
Ավստրալական Քուինսլենդ նահանգը գրոհած փոթորիկն այնքան ուժեղ է եղել, որ արմատախիլ է արել ծառերը, հեղեղել տներն ու հազարավոր մարդկանց թողել առանց լույսի:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, «Մարսիա» փոթորկի «չարաճճիությունների» թվում, սակայն, առավել ուշագրավ է սաստիկ քամու կողմից օվկիանոսի ափ նետված շնաձուկը:

Զարմանալի տեսարանը ֆիքսել է տեղացիներից մեկը` Վիկտոր Լետոն, ով ավազի վրա պառկած շնաձկան լուսանկարը տեղադրել է համացանցում:












