Գյումրու ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է անհետացել

11:48 • 22.02.15

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ Գյումրու ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի (1989թ.) կինը երեկ 14:30 գնացել է ոստիկանություն, հայտարարություն է տվել, որ ամուսնու հետ չի կարողանում կապ հաստատել: 

 

Կինը ներկայացրել է, որ փետրվարի 21-ի առավոտից հետո ամուսնու մասին տեղեկություններ չունի:

 

Ոստիկանությունից հաղորդեցին, որ Արթուր Աֆյանը գտնվել է ծառայությունից դուրս: