Siri-ն ռուսերեն կսովորի iOS 8.3 օպերացիոն համակարգում

10:00 • 24.02.15

Հանրահայտ Siri ձայնային ծառայությունը, որը ներդրված է Apple ընկերության iOS օպերացիոն համակարգում, կկարողանա ռուսերենով տրված հրահանգները հասկանալ 8.3 beta 2 տարբերակում:

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, օպերացիոն համակարգի նոր տարբերակը ներկայացվելու է մարտին: Հայտնի է, որ ռուսերենից զատ ծառայությունը կհասկանա նաև հոլանդերենով, դանիերենով, պորտուգալերենով, շվեդերենով ու թուրքերենով տրված հրահանգները:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2011թ. ներկայացված Siri-ն իրենից ներկայացնում է ձայնային օգնական, որը լսում է օգտատիրոջ ձայնը, պատասխանում նրա հարցերին ու կատարում հրահանգները:

Siri-ն ռուսերեն կսովորի iOS 8.3 օպերացիոն համակարգում