ԱՄՆ պետդեպը կոչ է արել վերադարձնել «ադրբեջանցի գերիներին»

08:59 • 24.02.15

ԱՄՆ պետքարտուղարությունը հայկական կողմին կոչ է արել «ադրբեջանցի գերիներ» Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին հանձնել Ադրբեջանի կառավարությանը:

 

Ճեպազրույցի ընթացքում պատասխանելով անցյալ տարի սահմանը հատած և դեռահասի սպանած ադրբեջանցիներին ազատ արձակելու մասին հարցին՝ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին կրկնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը՝ նրանց մարդասիրական դրդապատճառներով Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին:

 

«Նման մարդասիրական քայլը կնվազեցնի ճնշումն ու վստահություն կկառուցի կողմերի միջև: Ահա թե ինչ նկատի ուներ նա»,- ասել է Փսակին:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ-ում դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ  թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։