Թուրքիայում 2 ռազմական օդանավ է կործանվել

00:30 • 25.02.15

Թուրքիայի կենտրոնական հատվածում երկու ռազմական օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Լրատվամիջոցը վկայակոչում է անվտանգության ծառայությունում իր աղբյուրները:

 

Ըստ այդմ՝ օդանավերն ընկել են Մալաթիայում, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել:

 

Ներկա դրությամբ ճշտվում են ավիավթարների պատճառները: