Վաճառվել է ամենաարագ մեքենայի` Bugatti Veyron-ի վերջին մոդելը

00:19 • 25.02.15

Bugatti-ն վաճառել է վերջին` 450-րդ  Veyron մոդելը: Ինչպես հայտնում է Rbc.ru-ն`  Autoblog-ին հղումով, մոդելի արտադրությունը մտադիր չեն շարունակել:


Վաճառված ռոդսթերը, որը Bugatti-ի նախագահ Վոլֆգանգ Դյուրհայմերն անվանում է «ամտոմոբիլային արտադրության աննախադեպ ժամանակաշրջանի գագաթնակետը»,  կցուցադրվի Ժնևի ավտոսրահում, որն անցկացվելու է մարտի 5-15-ը:


Veyron-ի սահմանափակ քանակությամբ արտադրությունն սկսվել է 10 տարի առաջ` դառնալով մոլորակի ամենաարագընթաց մեքենան: Veyron-ով արագության համաշխարհային ռեկորդ է սահմանվել` 431.072 կմ/ժամ:


Արտադրվել է ընդամենը 450 մեքենա` 300 կուպե և 150 ռոդսթեր: Veyron-ի միջին արժեքն է 2.6 մլն դոլար:
2014-ի հուլիսին հայտնի դարձավ, որ Bugatti-ի նոր մոդելը կթողարկվի 2016-ի սկզբին:

 

Վաճառվել է ամենաարագ մեքենայի` Bugatti Veyron-ի վերջին մոդելը