Լուպիտա Նիոնգոյի գողացված զգեստը հետ են վերադարձրել` մարգարիտների արհեստական լինելու պատճառով (լուսանկարներ)
Հեղինակավոր «Օսկարի» մրցանակակիր դերասանուհի Լուպիտա Նիոնգոյից գողացված մարգարտե զգեստը 2 օր անց հետ են վերադարձրել, երբ պարզվել է, որ մարգարիտներն արհեստական են, գրում է The Guardian-ը։
Հանցագործը կապվել է TMZ ամսագրի հետ և հայտնել, որ ցանկանում է վերադարձնել դերասանուհու զգեստը։
Ամսագրի լրագրողները կապվել են ոստիկանության հետ և հայտնել զգեստի գտնվելու վայրը։
Քենիացի դերասանուհին այդ զգեստով ներկայացել էր այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխությանը։
Զգեստը գողացել էին Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկից՝ փետրվարի 24-ին։
Ըստ TMZ ամսագրի` այն գնահատվում էր 150 000 դոլար և կարվել է 6 000 մարգարիտներից՝ Քելվին Քլայնի կողմից։












