Turkish Airlines-ի ինքնաթիռը Նեպալում դուրս է եկել թռիչքուղուց
Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում դուրս է եկել թռիչքուղուց, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Տարածված լուսանկարներից երևում է, որ ինքնաթիռի առջևի շասսին կոտրվել է:
Հաղորդվում է, որ դեպքի պահին եղանակային բարդ պայմաններ են եղել, ինքնաթիռը շրջապատված է եղել խիտ մառախուղով:
Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










