Սիսիանի քաղաքապետը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Tert.am-ի հետ զրույցում քաղաքապետը հաստատեց լուրը՝ նշելով, որ կայացրել է այդ որոշումը, քանի որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է կուսակցության նախագահի պաշտոնից:
Բացի այդ, ըստ նրա, նման որոշման կայացման պատճառն այն է, որ ԲՀԿ-ն հայտարարել է ընդդիմություն լինելու մասին:










