Գյումրու կրակոցների գործով 5 մարդ է բերման ենթարկվել

13:36 • 08.03.15

Գյումրիում երեկ հնչած կրակոցների հետ կապված այս պահի դրությամբ հինգ մարդ է բերման ենթարկվել։

 

Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

 

Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցում (Արցախ թաղամաս), մարտի 7-ին լույս 8-ի գիշերը հնչել են կրակոցներ: Կրակոցների հետևանքով կան վիրավորներ: