Top Gear-ի հաղորդավարին հեռացրել են աշխատանքից՝ պրոդյուսերի հետ կռվելու համար

10:00 • 11.03.15

Հավանաբար պրոդյուսերի հետ վեճն է եղել պատճառը, որի համար բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան ժամանակավորապես հեռացրել է աշխատանքից մեքենաների մասին Top Gear հաղորդման սկանդալային հաղորդավար Ջերեմի Քլարքսոնին, գրում է РИА Новости-ն։

 

Ընկերությունը հայտարարել է, որ Քլարքսոնը հեռացվել է «մինչ հետաքննության ավարտը», որի պատճառները չեն պարզաբանվում։ Հաղորդվում է, որ նման որոշման համար առիթ կարող է հանդիսանալ հաղորդավարի սկանդալը պրոդյուսերի հետ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատահածի պատճառով հաղորդման մի մասը չի հեռարձակվի այս կիրակի։ Սակայն կան լուրեր, որ հետագայում չեն հեռարձակվի նաև հաղորդման 2 կամ 3 մասեր։

 

Top Gear հաղորդումը ցուցադրվում է ավելի քան 200 երկրում և Գինեսի ռեկորդ է սահմանել՝ որպես ամենաշատ դիտողներ ունեցող հաղորդում։