Ավտովթար Արարատի մարզում. Արտաշատի հիվանդանոցի շտապ օգնության աշխատակիցը մահացել է

22:50 • 14.03.15

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է  shamshyan.com–ը՝ ժամը 21:00-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում բախվել են Գազել մակնիշի 15 US 247 համարանիշի, և Ford Transit 349 UL 25 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Ford Transit–ը, որը հաշվառված է Արտաշատի հիվանդանոցի հաշվեկշռում, կողաշրջվել է: Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող՝ շտապօգնության աշխատակիցը, ում տվյալները ճշտվում են, հիվանդանոցի ճանապարհին մահացել է: 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։