Ուկրաինան պատրաստ է կարճ ժամանակում ապաստան տրամադրել Վախթանգ Կիկաբիձեին

22:18 • 17.03.15

Կիևը պատրաստ է դիտարկել վրաց դերասան Վախթանգ Կիկաբիձեին ապաստան տրամադրելու հարցը և կարճ ժամանակում լուծել դա: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

 

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են արագորեն արձագանքել Կիկաբիձեի Խնդրանքին:

 

Դրա համար հարկավոր է, որպեսզի Կիկաբիձեն պաշտոնապես դիմի Ուկրաինայի իշխանություններին` համապատասխան խնդրանքով:

 

Այսօր հայտնի էր դարձել, որ վրաց դերասան Վախթանգ Կիկաբիձեն, որը Ռուսաստանի քաղաքացի է, քաղաքական ապաստան է ուզում ստանալ Ուկրաինայում:
 

Ուկրաինան պատրաստ է կարճ ժամանակում ապաստան տրամադրել Վախթանգ Կիկաբիձեին