Ֆրանսիայի հարավում A320 ինքնաթիռ է կործանվել, որում 148 մարդ է եղել
Ֆրանսիայի Ալպերում A320 ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է Reuters գործակալությունը: Ֆրանսիայի Վերին Պրովանս շրջանում կործանված ինքնաթիռը իրականացնելիս է եղել Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը:
A320 ինքնաթիռում նախնական տվյալներով եղել է 142 ուղևոր, երկու օդաչու և անձնակազմի չորս անդամ:
Նշվում է, որ ինքնաթիռը պատկանել է German Wings-ին՝ Lufthansa-ի լոուքոսթեր ընկերությանը: Ինքնաթիռի կործանման վայր են դուրս եկել փրկարարները:










