Ինձ գիտեն բոլոր մեղավորները. Արմեն Շեկոյան
Արմեն Շեկոյանի ծննդյան օրվա առթիվ Tert.am-ը վերաթողարկում է բանաստեղծի հետ լրագրող ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցը։
...Ինձ գիտեն բոլոր մեղավորները,
մորուքավոր ու բեղավորները,
անմորուսները և անբեղները,
անմեղսունակներն ու անմեղները,
բոլոր գիտուններն ու թերուսները,
նամուսովներն ու աննամուսները:
Ինձ գիտեն բոլոր նկարիչները,
մուտիլովչիկներն ու սադրիչները,
բոլոր օձերը և կարիճները,
ենթակաները և վարիչները:
Ինձ գիտեն բոլոր գրամոլները,
Ինձ գիտեն բոլոր խաղամոլները,
որ խարխափում են էս անլույս մթնում:
Նրանք ինձ գիտեն, սակայն չեն գտնում։
Արմեն Շեկոյան «Երևան հյուրանոց»
– Շեկոյան, այնպես չստացվի, որ հարցազրույցն անենք, վերջացնենք, հետո ասես՝ ա. Անհաջող է, մի տպի, բ.Բռնի ջնջի, գ. Գրածս տանես, «տյունինգ» անես, բերես, դ. Դրա համար քեզնից նախնական խոստում եմ կորզելու՝ այս հարցազրույցին տե՞ր ես, թե՞ ոչ։
– Եթե անհաջող ստացվի՝ տեր չեմ։ Բայց թող տպվի։ Անհաջող բանին ո՞նց տեր կլինես, երբ սխալ բան ես ասել, հետո չես հաջողացրել ջնջել։
– Հիմա եթե հարցազրույցը քո ուզածով չլինի, ի՞նչ ես կարծում, ես քո ձեռքից կպրծնե՞մ։
– Ես իդեալակա՞ն եմ, որ իդեալական բան պահանջեմ։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ուղղակի նախապես ներողություն եմ խնդրում. հիմա հարցազրույց վերցնում են հիմնականում այն մարդկանցից, ումից չի կարելի վերցնել։ Օրինակ, գրող–մտավորականներից։ Որտեղ բացում ես՝ մի հարցազրույց կա նրանց հետ։ Ու ինչ ասես հարցնում են՝ մանավանդ, ինչու՞ չեք առաջնորդում ժողովրդին։ Մեկը լինի՝ սոցիալապես ծանր վիճակում հայտնված այդ խեղճ մտավորականին առաջնորդի։ Պարզ չէ՞, թե էդ մարդու առաջնորդածն ուր պիտի տանի. եթե ինքն իրեն չի կարողանում առաջնորդել, ուրիշին ոնց կառաջնորդի։
– Լավ։ Հատուկ մեր հարցազրույցի համար մի առանձին կոնցեպտ եմ մտածել և ուզում եմ քեզ հետ համաձայնեցնել։ Եթե դրան տեր լինես, իմացիր, որ մենք մարդկությանը կապացուցենք, որ, ամեն դեպքում, իդեալական բաներ լինում են (ծիծաղում ենք-Վ.Ս.)։
Տես, մենք ապրելով եկանք, և այդ արանքում մեզ մարդիկ հանդիպեցին, որոշները փչացան, ընկան, առանձինները մեզ լքեցին, թռան։ Ես ուզում եմ քո «Երևան հյուրանոցի» կառուցվածքով դու հատ-հատ քո կարծիքն ասես մարդկանց մասին, իհարկե, ոչ պոեմումդ հիշատակված 800 մարդու, այլ նրանց մասին, ովքեր եղած դաշտերում դեռ խաղում են՝ քաղաքականությունից մինչև գրականություն։
– Չէ, չէ։ Այսօր ես եկել եմ, որ իմ մասին կարծիք ասեմ։ Որովհետև բոլորը բոլորի մասին կարծիք են ասում, և ոչ ոք իր մասին կարծիք չի հայտնում, չի խոսում հատկապես իր թերությունների մասին։ Որովհետև, եթե դու ասում ես, որ ազնիվ ես, պիտի բացատրես, թե ինչով ես ազնիվ։ Կամ՝ եթե մեկին ասում ես անազնիվ, պիտի բացատրես, թե դու նրանից ինչո՞վ ես առավել։
– Փաստորեն, իմ առաջարկած կոնցեպտը միաձայն մերժեցիր, համաձայն չես։
– Ես գտնում եմ, որ մարդիկ չափից ավելի են ուրիշներով զբաղվում։ Երբ դու ուրիշներին սկսում ես գնահատականներ տալ, նշանակում է՝ դու քեզ նրանցից բարձր ես դասում։ Եվ ընդհանրապես, ես կողմ եմ անկոնցեպտին։ Դու «Երևան հյուրանոց» ասացիր. դա էլ կոնցեպտ չունի։ 16 հատոր վեպ եմ գրել՝ առանց կոնցեպտի։ Հիմա հարցազրույցը պիտի կոնցեպտո՞վ լինի։ Մարկեսը կարող է իր ազգին առաջնորդել, որովհետև նա լուծել է իր անձնական խնդիրները։ Նա անձնական խնդիրներ այլևս չունի։ Նույնը՝ Սոլժենիցինը։ Եվտուշենկոյի մասին էլ կարող եմ նույնը ասել, ում հարցազրույցը երեկ եմ լսել։ Ես տեսնում եմ, որ այդ մարդն անձնական խնդիր չունի։ Ոչ թե մեզնից մեծ է կամ լավն է, այլ լուծել է իր անձնական խնդիրները։ Նա վճարունակ ազգի գրող է. նա կարող է մի գիրք տպել և միլիոնատեր դառնալ։ Վճարունակ ընթերցող ունի։
– Շեկոյան ջան, փաստորեն, դու քո կոնցեպտն առաջարկեցիր, և ինչպես հասկացա՝ դա մոնոլոգն է։ Հիմա ես քեզ հարց-բան չտա՞մ։
– Ի՞նչ կա, թող մոնոլոգի պես լինի։
– Բայց դա արդեն կոնցեպտ է։ Չնայած, եթե ուզում ես, թող այդպես լինի։ Այնքան հարցազրույց չես տվել, որ ամեն տեսքով էլ համաձայն ենք։
– Չէ, չէ։ Դու կարող ես ինձ հարց տալ։
– Շնորհակալ եմ, սկսեցինք. ո՞նց ես զգում քեզ Հայաստանի բաց երկնքի տակ։
– Որ ասեմ շատ լավ եմ, սուտ կլինի, որովհետև ես ինչով զբաղվում եմ և ամբողջ կյանքում եմ զբաղվել , այսօր դրանով չեմ կարողանում ապրել։ Այսինքն՝ ես պիտի զարտուղի ճանապարհներով ապրեմ, որը չկա, կամ էլ կա, բայց իմ տարիքում դժվար է հայտնաբերել, հասկանո՞ւմ ես։
– Բայց դու այն եզակիներից ես, որ միշտ տպագրվել ես մամուլում, և մենք քո օրինակով իմացել ենք, որ Հայաստանում մի քանիսին, գոնե հաջողվում է գրողի մասնագիտությամբ, ընթերցողների հաշվին ապրել։
– Ես չեմ ասում, թե միշտ այսպես է եղել։ Մինչև 2000-2001 թվերը ես ապրել եմ ստեղծագործական աշխատանքով։ Եվ այնպես չէ, որ երբ սովետը քանդվեց, սկսեցի օդի մեջ կրակել ինչ-որ բառեր։ Ես ապրել եմ գրականությամբ և հետագա իմ գրքերը տպագրվել են «Առավոտ», «Հայկական ժամանակ» թերթերում և կոպիտ ասած՝ դրանով ընտանիք եմ պահել։ Ուզում եմ ասել, որ մինչև վերջերս գրականության հանդեպ հետաքրքրություն եղել է։ Էլ չեմ ասում, որ բանաստեղծությունների երկու հաստափոր գրքերս էլ եմ նշածս թերթերում տպել, դրանից հետո պատմվածք ու վեպ։ 4-5 տարի առաջ լավ կարդում էին։
– Ինչի՞ց ես եզրակացրել, որ հիմա չեն կարդում։
– Տեսնում եմ։ Նույն թերթերն անհամեմատ քիչ են սկսել տպագրել։ Չէի ասի, թե գրածիս որակական մակարդակը փոխվել է, բայց վստահ եմ, որ քիչ են կարդում։ Ես խոսեցի վերջին տարիներից, բայց, ընդհանուր առմամբ, դա մեր գրողների ողբերգությունն է։ Նարեկացուն, որ Դանթեի չափ մեծություն է, հայերից բացի համարյա ոչ ոք չգիտի։
– Չէ, համաձայն չեմ։ Մեր ամենաթարգմանված գիրքն է և անգամ կախված է փարիզյան մետրոյի վագոններում։
– Ես չեմ ասում՝ չի թարգմանվել։ Բայց իր և Դանթեի անվանիությունը երևի մեկին միլիոն հարաբերության վրա է։ Կամ, օրինակ, Գյոթեի ու Թումանյանի, Պուշկինի ու Թումանյանի համեմատությունն անենք։ Թումանյանը նրանց չի զիջում որպես գրող, բայց, աշխարհը նրան չգիտի։ Եթե «Կիկոսի մահն» անգլերեն գրվեր, երևի աշխարհի բոլոր թատրոններում բեմադրված կլիներ։
– Այո, այդ առումով համաձայն եմ։ Եվ հատկապես «Քաջ Նազարը»։
– «Գիքորն» էլ, որ մի ամբողջ դարաշրջան է ներկայացնում ՝ ընդամենը մի քանի էջում։
– Լավ, ո՞ւմ ենք ասում։ Ո՞վ պիտի անի այդ գործը։ Մեր թարգմանիչները պիտի անեն, թող անեն։
– Գիտե՞ս, այդ գործը ոչ ոք էլ չի կարող անել։ Օրինակ, Չարենցին ո՞նց պիտի թարգմանես։
– Էլի շատ թարգմանված հեղինակներից մեկի անունն ես տալիս՝ տասնյակ լեզուներով թարգմանված չէ՞։ Օրինակ, այս պահին գերմանացիներն էլի թարգմանում են Չարենցին։
– Անհնարին է բանաստեղծությունը թարգմանել, մանավանդ՝ Չարենցի կամ Թումանյանի բանաստեղծությունը։ Դրան միայն ռոմանտիկները կարող են հավատալ։ Թարգմանությունն ինքը չի լինում. թարգմանությունը կամ բնագրից լավն է լինում, կամ՝ շատ վատը։
– Բայց երկրորդ ինքը աշխարհում չկա։ Ինքը մեկն է։
– Այո, համաձայն եմ։ Ինքը մեկն է։ Պուշկինն էլ է մեկը, Գյոթեն էլ է մեկը, Թումանյանն էլ է մեկը։ Պուշկինին քիչ ժողովուրդներ են հասկանում։ Մենք էլ հասկանում ենք, որովհետև բնագիրն ենք հասկանում։
– Շեկոյան, դու էլ ես թարգմանությամբ զբաղվել։ Եվ, իմիջիայլոց, լավն են քո թարգմանությունները։ Հիմա այդ գործն ինչո՞ւ ես թողել։
– Արդեն ասացի՝ պոեզիայի թարգմանությանը չեմ հավատում։ Հիմա դու բնագիրը չիմանալով՝ Վլադիմիր Վիսոցկուն հայերեն թարգմանի։ Ես, օրինակ, Գրեբենշիկով թարգմանեցի։ Ի դեպ, երկու տարի առաջ նա Հայաստան էր եկել, և ժուռնալիստները հարցեր տալու փոխարեն մակագրություն էին վերցնում նրանից, այն դեպքում, երբ նա մեծ տաղանդ է։ Այդ մարդը խոստովանեց, որ ոչ միայն առաջին անգամ է գրքով թարգմանվում, այլև ռուսերեն գիրք անգամ չունի։ Փաստորեն, Գրեբենշիկովի առաջին գիրքը հայերեն եղավ։ Ոնց որ, ասենք, Հրանտ Մաթևոսյանի առաջին գիրքը ռուսերեն եղավ։ Իմիջիայլոց, մի քանի հոգի գրել էին, որ այդ թարգմանություններն Արմեն Շեկոյան էին, ոչ թե՝ Բորիս Գրեբենշիկով։ Եվ շատ էլ ճիշտ էին գրել, չնայած ես ջանք չէի խնայել հնարավորինս հարազատ մնալ բնագրին։
– Այսօր ռուսաց լեզվի նկատմամբ սրված վերաբերմունք կա։ Բայց մենք, միևնույն է, մեր այս թույլ հնարավորություններով առաջիկա գոնե 50 տարում չենք կարող հայերեն թարգմանել աշխարհում ստեղծված ամենահայտնի գործերը և ովքեր այլ լեզուներ չգիտեն պետք է ռուսաց լեզվի միջնորդությամբ ճանաչեն այդ գրականությունը։ Բայց այստեղ խնդիր է առաջանում, որովհետև թարգմանությունը ոչ թե տեքստի փոխադրում է, այլ, երևի ուրիշ աշխարհների, այլ զգացողությունների զրույց քո էթնոսի զգացական աշխարհի հետ։
– Վրացիների ասելով՝ Տաբիձեն համարյա մեր Չարենցի պես մեծ պոետ է, բայց ամենալավ թարգմանությամբ էլ կարդում ես՝ չես հավատում։
– Սովետից հետո քեզ թարգմանե՞լ են։ Այսինքն՝ արձակ գործերդ, որովհետև, եթե չեմ սխալվում, դու արձակի անցար անկախությունից հետո։
– Սովետի օրոք շատ են թարգմանել։ Անթոլոգիաներում, առանձին գրքերով։ Միշտ թարգմանվել եմ։ Անկախությունից հետո էլ եմ թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ Բայց էլի արդյունավետ չի, որակյալ չի։ Ուղղակի, գործ է՝ արվել է։ Փոքր ազգերի գրականությունը, ցավոք սրտի, աշխարհը լուրջ չի ընդունում։ Կոլումբիացիներն էլ մեծ չեն, բայց Մարկես են տվել։ Բայց որպես կոլումբիացի չեն տվել, այլ որպես իսպաներեն լեզվի կրող։ Գրականությունը լեզուն է. թարգմանեցիր՝ վերջ։ Իսկ հայերենը մեզ համար է բարդ, ուր մնաց՝ թարգմանողների։ Պիտի հրաշալի պոետ լինի, հրաշալի հայերեն իմանա, տվյալ թարգմանվող լեզուն իմանա շատ լավ։ Այդքան բան մի տեղ կլինի՞։
– Երևի այդքան բան միայն մեր Սամվել Մկրտչյանին հաջողվի մեկտեղել։
– Հա, համաձայն եմ։ Բայց նա անգլերենից հայերեն է թարգմանում։ «Ուլիսը» հրաշալի է թարգմանել։
– Չէ, հայերենից էլ է թարգմանում։
– Հա, Սամվել Մկրտչյանն ինձ էլ է թարգմանել, և համոզված եմ, որ լավ է ստացվել։ Որ ասում եմ անթարգմանելի է, պոեզիային է վերաբերում։ Ընդ որում, դասական պոեզիային՝ հանգավորված։ Բայց արձակը լավ էլ հնարավոր է թարգմանել։ Պուշկինն անհնար է, իսկ Դոստոևսկին ու Տոլստոյը՝ միանգամայն հնարավոր։ Փայլուն թարգմանված են և աշխարհի կողմից ընդունված։
– Մարկեսի անունն այս զրույցի մեջ երկու անգամ տվեցիր։ Բայց մենք գիտենք, թե Մարկեսն իր լրագրող տեղով ինչպես է սկսել։ Մեքենան վաճառել, փողը տվել է կնոջն ու ասել, թե տունն էդ փողով պահի, ու ինքն անցել գործի։ Օրինակ, դու այդպիսի ռիսկ կանե՞ս։
– Ո՞նց կանեմ։ Մարկեսն էլ Հայաստանում լիներ, չէր անի։ Մարկեսն ասում է, որ չորս-հինգ ամիս տան վարձը չէր տվել, հետո Նոբելյան մրցանակ ստացավ ու մեկ տարվա վարձը փակեց։ Հետո տանտիրուհուն հարցրել է՝ «Բա ո՞նց է, որ չէիր խեղդում»։ Նա էլ ասում է. «Տեսնում էի, որ ամբողջ օրը գրամեքենայի առաջ չարչարվում ես։ Մտածում էի՝ մի բան կստացվի։ Ինչո՞ւ խանգարեի»։ Եվտուշենկոն Լուժնիկի ստադիոնը լցնում էր իր ընթերցողներով։ Սովետի ժամանակ հնարավոր կլիներ, որ մեր ամենալավ պոետն էլ ստադիոն լցներ։ Այնպես որ, ամեն ինչ կախված է ժամանակից։ Ժամանակն է որոշում։
– Դե, սովետի ժամանակ լցնելը հեշտ էր, անտակ երկիր էր։
– Հիմա բոլորն էլ քննադատում են սովետին։ Բայց հիմա մատնանշում ու շեշտում ենք՝ Հակոբ Հակոբյան, Տիգրան Մանսուրյան, Հրանտ Մաթևոսյան, Արտավազդ Փելեշյան... Նրանք, ինչպես և նույնիսկ Սոլժենիցինը, ինչքան էլ հակասովետական ստեղծագործություններ հղացած լինեն, միևնույն է՝ սովետական մշակույթի արդյունքն ու կրողն են։ Մենք սովետին քննադատում ենք, բայց սովետի մշակութային պրոդուկցիան տանում ենք պանթեոն։ Եթե սովետի ժամանակ գրողի վիճակն այսօրվանը լիներ, դժվար թե ցանկանայի գրելով զբաղվել։ Մենք իրավունք չունենք ընդունել սովետական մշակույթը և ձեռ առնել այդ մշակույթը ստեղծած երկիրը։
– Դրա պատասխանը Հրանտ Մաթևոսյանն արդեն տվել է. պատը կար և այն ջարդելու համար քննադատական միտք էր գոյանում։ Այսինքն՝ երկրի ուղեղն աշխատում էր այդ պատը ջարդելու ուղղությամբ։ Եվ ստեղծվում էր լուրջ գիտություն, լուրջ գրականություն։ Փաստորեն, եղած լավը պրոտեստ գրականությունն է եղել։
– Բայց Հրանտ Մաթևոսյանի կարծիքն իր ճակատագրի, իր սերնդի, իր իրավիճակի մասին է։ Բայց, ասենք, Վանո Սիրադեղյանը, Լևոն Խեչոյանը, կամ, ասենք, Արմեն Շեկոյանը, ի տարբերություն Հրանտ Մաթևոսյանի, և՛ սովետի ժամանակ են գրել, և՛ անկախության։ Ես կարող եմ ասել, որ անկախության ժամանակ ավելի պրոդուկտիվ եմ ստեղծագործել։
– Եթե սովետի ժամանակ բարոյական արժեհամակարգերն այսպես թույլ լինեին, քան այսօր է, բնականաբար, 1988 չէր լինի։ Այսինքն՝ սովետական մարդը բերեց անկախության գաղափարը։ Հիմա մենք ի՞նչ բարոյական արժեհամակարգերն ենք կրում, որ։ Ես, օրինակ, իմ ծնողների բարոյականության կեսի կեսն անգամ չունեմ։
– Կարող է քո ծնողների որակի մասին է դա խոսում։ Ես էլ շատերին գիտեմ, որ իրենց ծնողներից լավն են։
– Շեկոյան, մենք բոլորս, մեծ հաշվով, այսօր տխուր ու նյարդային ենք հենց այդ բարոյական արժեհամակարգերի անկման պատճառով. մեր ու երկրի բոլոր տառապանքները հենց դրանից է գալիս, շատ հեռու չգնանք, էդ գրողների միության հալն ի՞նչ է։
– Ես, օրինակ, Հայաստանի գրողների միության հարցում անհավատներից եմ։ Ես ընդունվել եմ Սովետական Միության ժամանակվա Գրողների միություն։ Այսինքն, ես սովետի ժամանակվա Գրողների միության անդամ եմ։ Ընդամենը 2-3 անգամ եմ մասնակցել մեր նոր միության համագումարներին։
– Վերջինին գնացե՞լ էիր։
– Վերջինին եմ գնացել, մեկ էլ երբ Լևոն Անանյանն առաջին անգամ ընտրվեց։
– Ի՞նչ տպավորություններ ունես այդ վերջինից։
– Ես ոչ մեկին չեմ դատում։ Եթե Էդիկ Միլիտոնյանն ու նրա ընտրողները հավատում են, որ հնարավոր է Հայաստանի գրողների միությունը բարեփոխել, շատ լավ է։ Կապրենք ու հաճույքով կտեսնենք։ Գլխավորը՝ չխանգարենք։ Ինքս ոչ խանգարող եմ, ոչ էլ՝ օգնող։ Այսօր գրողները ողբերգական վիճակում են, և շատ իզուր են լրագրողները նրանց ձեռ առնում։ Հիմա մի տեսակ մոդա է դարձել գրողներին ձեռ առնելը։ Չգիտես ինչու, լրագրողները բոլոր միություններին անդրադառնում են, բացի իրենց Ժուռնալիստների միությունից, որի համագումարի լինել–չլինելուց խաբար էլ չենք լինում։
– Շեկոյան ջան, մենք՝ լրագրողներս, ընդհանրապես չենք ընդունում այդ կառույցը և չգիտենք էլ՝ այն լուծարվե՞լ է, թե՞ ոչ; Ես, օրինակ, չգիտեմ մի նորմալ լրագրողի, որ մասնակցում է այդ կառույցի աշխատանքներին։ Բայց դու էլ տարիներ շարունակ պնդում էիր, որ Գրողների միության շենքը պիտի ծախեն և փողը բաժանեն գրողներին, չէ՞։
– Գին ունեցող ապրանք է, և գնորդ կգտնվի։ Բայց եթե գրողների մի ստվար հատված հավատում է, որ հնարավոր է այդ միությունը բարեփոխել, այդ դեպքում ինչո՞ւ վաճառել։ Բայց, էլի եմ ասում, լրագրողներն ինչո՞ւ չեն ծիծաղում իրենց միության վրա։
– Շեկոյան, բայց չեղած բանի վրա ո՞նց ծիծաղեն։ Համ էլ սպառված միությունները թող մեզ չշեղեն։ Դու էն ասա, երբ նայում ես քո ապրած կյանքին, ի՞նչ ճակատագրական սխալներ ես արել, որոնց համար քեզ չես ներում։
– Ի՞նչ է նշանակում սխալ կամ ճիշտ։
– Դե, մեղքից-բանից, ես ի՞նչ իմանամ, կամ երբ ետ ես նայում ու տեսնում ես, որ, օրինակ, տաքգլուխ ես ինչ-որ բան...
– Ամենատաքգլուխ գործը, որ մենք արել ենք այս կյանքում, ծնվելն է։
– Այդ տաքգլխությունը մեզ վրա մի բարդի, դա մեր ծնողների մեղքն է, բայց, իհարկե, մենք ենք մնացել տակը, համաձայն եմ։
– Համենայն դեպս, մեր ծնողները ճիշտ են արել, որ մեզ ծնել են։ Որովհետև եթե այս ամեն ինչը չտեսնեինք, առանձնապես չէինք էլ շահելու։ Չլինելը միակ բանն է, որ կա ու կա։
– Մանավանդ որ, բացականերն են միշտ մեղավոր, որովհետև ներկաները գոնե կարող են օգտվել արդարանալու իրենց իրավունքից՝ իրենց ճշտով, իհարկե։
– Ինչ վերաբերում է ճշտին ու սխալին, մեկը ճիշտն ու սխալը գողականով է որոշում, մի ուրիշը՝ Ավետարանով։
– Իսկ դո՞ւ, Արմեն Շեկոյան, ինչո՞վ ես որոշում։
– Տարբեր տարիքում տարբեր կերպ եմ որոշել։ Եթե մտածեմ նյութականով, կասեմ՝ սխալ արեցի, որ այս բանը չարեցի։ Իսկ երբ մտածում ես որպես հավատացյալ, ասում ես՝ սխալ բան արեցի, դրա համար պատժվեցի։ Իսկ գողականները մշտապես ուրիշներին են սխալ հանում։
– Բա գրողները, ովքեր ստիպված են ապրել իրենց զգացմունքների վաճառքի հաշվին։
– Այսի՞նքն։
– Գրականությունը զգացմունքների վաճառք չէ՞։
– Ես գրականությունից ավելի շատ կյանք եմ ստացել, քան՝ փող։
– Շեկոյան, հիմա ի՞նչն է քեզ ուրախություն է պատճառում։
– Հիմա ուրախ չեմ։ Ինձ կուրախացներ, եթե ես ու մյուսները նորմալ ու բարեկեցիկ կյանքով ապրեինք։ Ինձ շատ տխրեցնում է, որ մի մասը համաճարակի պես քաղցկեղից են գնում, կեսը՝ ավտովթարներից։ Երկու օրում տասը դեպք ունեցանք՝ անձնական ծանոթներ, անվանի մարդիկ։ Առաջ ինֆարկտն էր հնձում, հիմա այս բաներն էլ են գումարվել։ Ահավոր է։
– Վախենում եմ այս բանն ասել, բայց, ամեն դեպքում, բոլորիս մեղքերի համար Աստված իր ընտրյալին է վերցնում։ Նրան է տալիս ցավն ու տառապանքը։ Զանգվածային մեղքի մեջ ցավի թիրախ է դառնում նրա զավակը, կարծես...
– Չեմ կարծում, թե մենք ճանաչում ենք Աստծո ընտրյալին։ Ընտրյալը ոչ երգիչ է, ոչ դերասան, ոչ էլ, առավել ևս՝ գրող։ Աստծո ընտրյալը կարող է մի բոմժ լինել։ Ընդհանրապես, ինչքան մեզնից հեռու, այնքան Աստծո ընտրյալ։
– Մեզնից՝ ումի՞ց։
– Բոլորիցս։ Հենց մեր ճանաչողությունից. ինչքան մեր ճանաչողությունից դուրս՝ այնքան Աստծուն մոտիկ։ Աստված խորհրդարանում, Գրողների կամ Նկարիչների միությունում չի փնտրում իր ընտրյալին։ Իր ամբողջ տարածքում է փնտրում։
– Ստեղծո՞ղն էլ է փնտրում։
– Մենք մեզ համար ընտրյալներ ենք հորինում։ Աստված ումի՞ց ջոկեց իր ընտրյալներին։ Գնաց ձկնորսների ու մաքսավորների մեջ փնտրեց։ Այսօրվա լեզվով ասած՝ Նա դիպլոմավորների ու մտավորականների մեջ չէր փնտրում առաքյալներին։
– Լավ, գանք քո բանին՝ քո գրականությանը։ Ինչպե՞ս սկսվեց քո անվերջանալի վեպը՝ «Հայկական ժամանակը»։ Եթե չեմ սխալվում, սկզբից «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ես առաջարկել տպել վեպը, և երբ նա հրաժարվել է, վեպդ ու անգամ թերթի անունն էլ հետդ տարել ես «Առավոտ», չէ՞։ Ինքդ այդպիսի ծավալ ենթադրե՞լ ես, թե՞ վեպն է արդեն քեզ քշում-տանում։
– Չէ, չեմ նախատեսել։ Ծավալն, ընդհանրապես, հնարավոր չէ նախատեսել։ Իմ «Անտիպոեզիա» գիրքը, «Երևան հյուրանոցն» ինչո՞ւ եմ ասում, որ կարդում էին։ Որովհետև խմբագիրները քիմքով զգում են, թե ինչ է կարդացվում, և դա են տպում։ Իսկ այդ գործերը տպվել են Արամի ու Նիկոլի թերթերում։ Դրա համար էի մտածում, որ Նիկոլն էս վեպս էլ ոգևորված կտպի։ Նիկոլը պատճառաբանեց, թե շատ երկար է, բայց հետո, ինչպես տեսաք, իր թերթում իր վեպը տպեց։ Բայց հետաքրքիրն այն է, որ Նիկոլն այդ օրն ասաց, թե ոչ ոք դա չի տպի։ Ես էլ նրան ասացի՝ «Կտպի, և երբ տպի, հենց քո թերթի վերնագիրն եմ դնելու՝ «Հայկական ժամանակ»»։ Եվ վեպը գնաց «Առավոտ» թերթ։ Բայց հիմա միայն համացանցում է տպվում՝ «Առավոտի» կայքում։ Եվ չգիտեմ էլ, թե ինչքան կշարունակվի։ Դա ինձ համար արդեն ապրելու ձև է, չեմ ասում՝ միջոց։ Որովհետև արթնանում եմ և օրս դրանից եմ սկսում։
– Բայց գիտես, չէ՞, քաղաքը քեզ է փնտրում, որ հարցնի, թե երբ ես սովետի ոլորաններից վերադառնալու մեր օրերը։
– Չէ հա... Ես թռնելով մեր օրերին էլ եմ անդրադառնում։
– Էդ դու չես անդրադառնում։ Հերոսներ ունես, որ սահմանն անցնում են։ Բայց մենք ուզում ենք, որ դու ժամանակագրությամբ գաս մեր օրեր։ Օրվա վավերագրությամբ։
– Եթե զգամ այդպիսի պահանջ կա, անպայման կանեմ։ Չնայած, առանց այդ էլ անում եմ։ Ես դա որպես ինքնակենսագրական վեպ եմ սկսել, բայց հիմնականում մեր օրերին եմ անդրադարձել։
– Իսկ նեղացողների բանակ ունե՞ս, ում մասին գրել ես։ Ես քո մասին մի բան գրեցի, մինչև հիմա նեղացած ես։ Բա քո հերոսների ջանը քա՞ր է։
– Ես քեզնից նեղացած չեմ։ Գնացի Րաֆֆիի հացադուլին, բռնեցիր, պատմվածք գրեցիր իմ մասին։ Ճիշտ է, պատմվածքդ շահել էր, բայց ես էի տուժել։ Բռնել գրել էիր, որ ես դեմ եմ Րաֆֆիին։ Ես ոչ թե Րաֆֆիին էի դեմ, այլ իր հացադուլին։
– Դու իմ գրածին լիքը-լիքը բերանով պատմվածք մի ասա։ Ընդամենը ընկերական պարոդիա էր։ Դա էլ իմ անտիժուռնալիստիկան էր։
– Իմ ու քո տարբերությունն այն է, որ դու նեղացնում ես մարդկանց, իսկ ես՝ չէ։ Ինձնից նեղանում են միայն նրանք, ում մասին չեմ գրում։
– Ո՞վ է քեզնից նեղացել, մի անուն տուր։
– Ասենք, իմ դասարանցիներից երկուսի մասին գրել եմ, ուրիշ երեքը նեղացել են, որ իրենց մասին չեմ գրել։ Մի խոսքով, վեր եմ կենում, գրում եմ մի երկու բան և էդ կերպ ամեն օր ապրում ու վերապրում եմ։ Դրան օրագիր չէի ասի։ Օրագիրը սովորաբար ճշմարտանման է լինում։ Դա օրագրի ու գեղարվեստականի խառնուրդ է։ Ես շատ հաճախ իմ սրամտությունները դնում եմ իմ հերոսների բերանը, և հերոսը, բնականաբար, գոհանում և ուրախանում է. ինչո՞ւ պիտի նա նեղանա։
– Շեկոյան, մարդիկ ինձ չեն ների, որ ճակատագիրն ինձ ժպտացել է, ու ես քեզնից հարցազրույց վերցնելու թույլտվություն եմ ստացել...
– Իմիջիայլոց, դու այնպիսի կոմպլիմենտներ ես անում, որ մարդկանց թվում է, թե դու իրենց ձեռ ես առնում։
– Շեկոյան, ես երբեք մարդկանց ձեռ չեմ առնում։ Թույլ տուր հարցս ավարտեմ։ Ինձ չեն ների հետևյալի համար, որ ես քեզ չեմ հարցրել Երևանի և հատկապես էրեվանցի տղամարդկանց մասին։ Երևանում տղամարդիկ սարսափելի փոխվել են։ Մի տեսակ, թույլիկ-մույլիկ են դարձել, չկա նախկին թասիբը։ Ինչո՞ւ։
– Ընդհանրապես, տղամարդկանց մասին պիտի կանանցից հարցնես։ Բայց եթե շատ ես պնդում՝ կասեմ, որ նրանք համարյա չեն փոխվել։
– Երևանում ամենալավ տղերքն այսօր տաքսի են քշում։ Այդպես չէ՞։
– Տաքսի քշելն ինչ վատ բան է։ Մի քանի օր առաջ տաքսիով տեղ էի գնում ու մտածում, որ այս երկրում միակ մարդիկ վարորդներն են, ովքեր հնարավորություն ունեն իրենց արդար քրտինքով ընտանիք պահել։
– Ես չեմ ասում տաքսիստը վատ բան է, եղբայրս էլ է իր դիպլոմները տանը դրած տաքսիստ դարձել, որովհետև հատկապես թասիբով տղամարդիկ չեն կարող աշխատել այնտեղ, ուր սովորաբար հացի և արժանապատվության երկընտրանքն է դրված։
-Այս ամենը կապիտալիզմի գործընթաց է, որը երբեք մարդկային դեմք չի ունեցել ու չի ունենա։ Այստեղ ոչ էլ սոցիալիզմ կար, որովհետև սոցիալիզմը կարգին բան է, եթե մարդկային դեմք ունի։ Դրանց հայկական տարբերակները, փաստորեն, սարսափելի բաներ են։
– Մի անգամ ասացիր՝ «Էս խելքով եթե մի տասը տարի ջահել լինեի, կգնայի կուսակցական կդառնայի»։ Պահի ազդեցության տա՞կ ես ասել, թե՞ համոզմունքի պես բան է։
–Իհարկե, կդառնայի, որովհետև հիմա կուսակցություններից դուրս լինելը նշանակում է կյանքից դուրս լինել։ Այսինքն՝ դա մի խաղ է։ Նրանք, ովքեր կուսակցություններից դուրս են, լավագույն դեպքում դառնում են այդ կուսակցությունների «բալեշչիկը»։
– Փաստորեն, ավելի լավ է լինել խաղացող, քան «բալեշչիկ»։
– Իհարկե։ Հիմա, ասենք, այս քաղաքացիական նախաձեռնությունները, որ ասում են, թե կուսակցական չենք։ Ի վերջո, դրանց վերջն էլ կուսակցություն դառնալն է։ Չնայած, այս պահին նրանք կուսակցություններից ավելի աշխույժ ու ակտիվ են։ Բայց եթե ուզում են մտնել քաղաքականություն, մեկ է՝ կամ պիտի կուսակցական լինեն, կամ՝ երկրպագու։
– Չգիտեմ։ Քո կարծիքով ի՞նչ կմնա մեր ժամանակի գրականությունից։
– Ի՞նչ գրականություն։ Հայաստանը մնա՝ գոհ ենք։
– Ինչո՞ւ։ Կարող է չմնա՞լ։
– Որ էսպես գնա, ո՞նց կմնա։ Եթե ուզում ես երկրից մարդիկ չփախչեն, պետք է մի քիչ հավասարություն լինի։ Մարդու իրավունքն առաջին հերթին ապրելու, բուժվելու, կրթվելու, հաց ուտելու իրավունքն է։ Մենք այդ իրավունքներից միշտ խոսում ենք օդի մեջ։ Մեր ընկերները հիվանդանում են։ Բոլորս մուրացկանի պես ընկած՝ փող ենք մուրում, որ մի քիչ ձգձգենք նրանց կյանքը։ Դա մարդու իրավունքների մեջ չի՞ մտնում։ Էսքան ասֆալտ փոխեցին, Քրքորյանի փողերով։ Թող մի հատ հիմնադրամ ստեղծեին հիվանդ մարդկանց բուժելու համար։ Մի անգամ «Հայաստան» հիմնադրամի մարաթոնը թող այդ նպատակին ծառայեր։
– Է՜, Շեկոյան, քո երկիրը մարդու մասին չէ։
– Ուրիշ երկրներում գործազուրկին ավելի շատ փող են տալիս, քան այստեղ՝ աշխատողին։
– Որովհետև այդ հեռավոր քաղաքներում, երբ ուսանողը գերազանց գնահատական է ստանում, նրան բարձրացնում են քաղաքի լուսատախտակների վրա՝ բոլորին զգուշացնելով՝ տես ու ճանաչի քո միջի խելոքին,էն դմբոյին էլ հույս են տալիս, որ սա կարող է պատահել նաև քեզ հետ։ Ու դա մի մեծ ծախս պահանջող գործ չէ։ Ինչո՞ւ մենք էլ չենք կարող անել։ Բայց չէ, մենք մենք չենք լինի, որ մեր խելոքին ու ազնիվին չհրենք անկյուն, չդարձնենք վերջին մարդ։ Այսօր քիչ թե շատ ազնիվ մարդը գնալով չարիք է դառնում ասենք՝ իր ընտանիքի համար. բայց այս համատարած այլասերման մեջ ապրել կլինի՞։
– Քիչ առաջ տաքսիստների մասին էինք խոսում։ Գրողն էլ կարող է ազնիվ լինել։ Բայց ազնիվ գրողը չի կարող տուն պահել։ Իսկ ազնիվ վարորդը՝ կարող է։ Ու ես նախանձում եմ այդ տիպի մարդուն։ Երանի չէ՞ր բոլոր մասնագետները մի կտոր հացը կարողանան իրենց սիրած աշխատանքով և հալալ քրտինքով վաստակել։
– Մի օր ինձ ասացիր՝ «Եթե մեկին ասում ես՝ եղիր բարոյական, նշանակում է ասում ես՝ գնա մեռիր։ Այսինքն, ազնիվ մարդը դատապարտված է սովից մեռնե՞լ։
– Դու երևի մոռացել ես, բայց ես մի բան էլ ասացի, որ ես երբեք որևէ մեկին չեմ մղել բարոյականության, քարոզ չեմ կարդացել նախ այն պատճառով, որ չեմ համարել, թե այդ մեկն ինձնից վատն է, նաև այն պատճառով, որ եթե ես մեկին քարոզեմ, թե՝ գնա, պայքարիր հանուն արդարության, էդ մեկը կշրջվի ու կասի՝ դե, դու գնա պայքարի։ Ես ի՞նչ եմ անում, որ ուրիշին էլ դասեր տամ։
– Շեկոյան, շատ տխուր տեղ հասանք, զգոն եղիր։
– Մենք շատ ենք ազնվությունից խոսում։ Ազնիվներն ամբողջ աշխարհում երևի մի քանի հազար լինեն։ Ազնիվը ցանած չի, որ մենք էլ հնձենք։ Այդ ազնվությունից խոսողներն են շատ։ Ազնիվ Հիսուս Քրիստոսն էր, մեկ էլ նրա աշակերտները՝ այն էլ ոչ բոլոր։
Ես տականքներ գիտեմ, որ մեր հասարակության մեջ ազնիվ և սկզբունքային մարդու համարում ունեն։ Եթե մարդը կարողանում է հասարակությանն այդպես խաբել, տաղանդի նշան է և այդ հասարակության անտաղանդության նշանը։
– Իսկ անազնիվ մարդը քո կարծիքով կկարողանա՞ լավ գրել։
– Շատ ազնիվ մարդը գրականության մեջ ի՞նչ գործ ունի։ Գրականությունը տեղով մեկ փառասիրություն է։ Ես արդեն չեմ հասկանում՝ ազնիվը միամի՞տն է, հրեշտա՞կն է, մանկամի՞տն է։ Ուրեմն, նա ի՞նչ գործ ունի գրականության հետ։ Եթե գրիչը վերցնում ես ու ամենավերևում գրում՝ Արմեն Շեկոյան, արդեն նշանակում է փառասեր։ Եթե դու իսկական գրող ես, ուրեմն՝ ի՞նչ գիրք, ի՞նչ տպագրություն։ Ես չեմ հավատում, որ Նարեկացին իր գրի վրա գրել է իր անունը՝ Գրիգոր Նարեկացի։ Հաստատ հետո են սարքել չափածո, կտրատել, հետո նրա աղոթքը համարել են պոեմ, տակը գրել են Նարեկացի, հետո դիսերտացիաներ են պաշտպանել, փող են ստացել, վերջում էլ դարձել են ընդունելության հանձնաժողովի նախագահ։
– Հիմա դու փառասե՞ր ես։
– Ցանկացած գրող էլ փառասեր է։
– Շեկոյան, խոստովանի, տեսնեմ քո եկամուտները որտեղի՞ց են գոյանում։
– Ես եկամուտ ունե՞մ, որ գոյանա։
– Էլ մի... Դու անտարբեր չես ազարտային խաղերի հանդեպ, չէ՞։
– Լսիր, փող պիտի ունենաս, որ խաղաս։ Հա, մի տասը տարի առաջ խաղում էի։
– Հիմա չես խաղո՞ւմ։
– Հիմա խաղում եմ, բայց ոչ փողով։ Եթե եկամուտ չունես, ո՞նց կխաղաս։ Երբ թանգարանի տնօրեն էի, 20 դոլար աշխատավարձ էի ստանում։ Ընդամենը։ Երբ դուրս եկա, զարմացան։ Ասում էին՝ «Լսի, հանեցի՞ն քեզ»։ Ասում եմ՝ «20 դոլար էի այնտեղ ստանում, Արամ Աբրահամյանը 200 դոլարով «Առավոտ» կանչեց։ Հո հիմար չէի՞ չգնայի»։ 90-ականների վերջերին այդ 200 դոլարը ծախսում, ծախսում էինք, չէր վերջանում։ Կարող էինք մի քիչ էլ խաղալ։
– Երկրի ամենալավ գրողի անունն ասա, ողջերի մասին է խոսքս։
–Վանոն, իմ կարծիքով, էսօրվա ամենալուրջ գրողն է։ Ուրիշ ո՞վ կարող էր ՆԳ նախարար աշխատելուց հետո այդքան ուժեղ արձակ ու հրապարակախոսություն գրել։ Գրականագետներն ու գրողներն իր անունը հազվադեպ են տալիս. չգիտես՝ ինչու են խուսափում։
– Քանի՞ ընկեր ունես այս աշխարհի տակ։
– Չեմ կարող ասել։ Պահ է լինում՝ մտածում ես, որ ընդհանրապես ընկերներ չունես, և ընկերությունը սուտ բան է։ Պահ էլ կա՝ մտածում ես՝ էս ինչքա՜ն շատ ընկերներ ունեմ, ես բախտավոր եմ։ Պահեր էլ են լինում, որ մտածում ես՝ ինչքան ես եմ ընկեր, այնքան էլ նա է, էլի։ Օրը գիտի։ Չի բացառվում, որ երեկ անեիր այս հարցազրույցը, և ես լրիվ ուրիշ պատասխան տայի։
– Ուրեմն, պինդ, ողնաշարային բաներ չկա՞ն։
– Միակ հիմնավորն Ավետարանն է, որ պետք է կարդաս ու հետևես։ Մնացածը խիստ հարաբերական է։
– Ամենաշատը գիտե՞ս ինչից եմ վախենում. Տպավորություն է, որ երկիրը չի խոսում մարդկանց հետ։ Էն, որ կանչում ես ու չի արձագանքում։ Աղոթում ես՝ տեղ չի հասնում։ Մեծ խզում կա։ Դու զգո՞ւմ ես այդպիսի մի բան։ Վերջի զգացողություն ունե՞ս։
– Հիմնականում հենց վերջի զգացողությունն ունեմ։ Եթե աղքատների աղքատանալն էս տեմպով շարունակվի, դա, իսկապես, վերջը կլինի, ընդ որում՝ ոչ միայն աղքատների վերջը, այլև՝ հարուստների։ Այնպես որ, պետությունը հարուստների ունեցվածքի մի մասը աղքատներին փոխանցելու ձև պիտի փնտրի ու գտնի և էդ կերպ ոչ միայն ինքն իրեն ու աղքատներին կպաշտպանի, այլև՝ հենց իրենց՝ հարուստներին։
– Կուլակաթափությո՞ւն ես առաջարկում։
– Չէ, կուլակաթափություն չէ։ Ունի՞ 7 միլիոն կամ միլիարդ, պետք է բաժին հանի չունեցողին։ Այլապես, մի օր, իսկապես, կուլակաթափ կանեն։
– Լավ, Հայաստանում չկա՞ մի կետ, որտեղից մի քիչ լույս է երևում։ Թեկուզ աննշան։
– Եթե տեսնեի այդ լույսը, այս հարցազրույցում մի տեղ կցոլցլար։
– Մեր ժամանակի մեջ ո՞ւմ ես շտապում գիրք քշել, դարձնել քո հերոսներից։ Էն, որ անհամբեր, համարյա մտրակը ձեռքդ շտապում ես քշել։
– Իմ ու քո տարբերությունն այն է, որ ես գրելիս մտրակը ձեռքիցս գցում եմ։
– Վայ, կարող է հարցազրույցի ընթացքում ցավ զգացի՞ր։
– Ինձ թվում է՝ հարցազրույցից հետո եմ ցավ զգալու։
– Դե քանի ցավ չկա էն կախված հարցին պատասխանի՝ մեր ժամանակակիցներից ո՞վ է արժանի, որ դու նրա մասին էլ գրես։
– Ես մի քանի հոգու կարող եմ ասել, որ արժանի չեն։ Իսկ մյուսներն արժանի են։ Դու ինձ հավատա՝ ես այդքան էլ չեմ կարևորում իմ գրականությունը, որ մի հատ էլ որոշեմ՝ արժանի՞ են, թե՞ արժանի չեն։
– Մենք՝ գրող, լրագրող, մի գիրք կարդում ենք, տասը՝ գրում։ Դու Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն ես եղել և լավ գիտես, թե ինչ փառավոր գրադարան ուներ Թումանյանը։ Եվ ապշում ես, թե ոնց է մարդը դիմացել իր գիտելիքի ծանրությանը ու երբեք իր կարդացածը չի սպրդել իր գրականություն։ Մտածե՞լ ես այդ մասին։
– Հա, շատ հարուստ գրադարան է ունեցել։ Դու նաև մյուս կողմն ասա, որ նաև քիչ է գրել։ Դիմացել է չգրելուն։ Միայն հիվանդ ժամանակ է գրել։ Մնացած ժամանակն ապրել է, քեֆ է արել։ Մի ամսով գնում էր Աբասթուման, Ջավախք, լիքը գլուխգործոցներ գրած՝ վերադառնում էր Թիֆլիս։ Որ նայում ես, թե մի ամսում Ջավախքում ինչքան գլուխգործոցներ է գրել, ուղղակի ապշում ես։
– Շեկոյան, ապշել ասեցիր՝ հիշեցի, մի օր գիտես ինչից եմ ապշել, որ ասեցիր սիրով կաշխատեի որևէ հեռուստատեսությունում։ Հիմա եթե հրավեր ունենաս որևէ հեռուստատեսությունից, կգնա՞ս։
– Ո՞նց չեմ գնա։ Դա հաճույք է։ Նստում, խոսում ես։ Եթե պարզվում է, որ քո խոսացածը մեկի համար հետաքրքիր է, արդեն հրաշալի է։ Հեռուստատեսությունում սիրով կաշխատեի։ Նստեի, ուրիշներին հարցեր տայի, ոնց որ հիմա դու՝ ինձ։
– Իսկ քո կարծիքով հարց տա՞լն է դժվար, թե՞ պատասխանելը։
– Զրույցն է լավ. ոնց որ հիմա։
– Քո կարծիքով՝ մեր այս զրույցը հետաքրքի՞ր էր։
– Դու պիտի ասես։
– Միայն այն, որ տարիների լռությունից հետո, ծննդյան 60 տարում քեզ բերեցինք հրապարակ, արդեն քեֆ-ուրախություն է։
Հարցազրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:19 • 19/05 Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա «Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի Անկախության օրվան` «վերջնականապես ազատագրելու Կովկասը խորհրդային լծից և ռուսական ազդեցությունից»: Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում...
-
Տնտեսություն 11:05 • 19/05 ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժույթ՝ դոլարից կախվածությունից ազատվելու համար. Իրանի ԱԳՆ «Նման լուրջ քայլը պահանջում է մեծ ենթակառուցվածք, որը կազդի տնտեսության և առևտրի շատ ոլորտների վրա։ Բոլոր երկրներն այժմ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ՝ վերլուծելով իրավիճակը և ավելի հարմար լուծումներ փնտրելով»,- ասել է Ալի Բաղերի Կանին։
-
Իրադարձային 10:55 • 19/05 Սյունիքում Renault Logan-ը, 10 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում (լուսանկարներ) Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04:10-ի սահմանում Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34 կմ հատվածում 62-ամյա Արարատ Ղարիբյանը Renault Logan մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մ գլորվելով...
-
Իրադարձային 18:55 • 18/05 Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին «Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը։
-
Իրադարձային 11:34 • 19/05 Ռուսաստանը 1 օրում 459 անգամ հարվածել է Զապորոժիեի մարզին Նախորդ 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը Զապորոժիեի մարզին մոտ 460 հարված են հասցրել, մի կին վիրավորվել է։ Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, մայիսի 19-ին հայտարարել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը:
-
Իրադարձային 18:13 • 19/05 Տարբեր փրկարարական ջոկատներ են մեկնում Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վայրէջքի տարածք, սակայն վատ եղանակի պատճառով դեպքի վայր հասնելը կարող է որոշ ժամանակ պահանջել․ Իրանի ՆԳ նախարար Մենք կապվել ենք անձնակազմի հետ, սակայն, հաշվի առնելով թանձր մառախուղն ու տեղանքը, հուսով ենք, որ փրկարարական ջոկատներն ավելի վաղ կհասնեն դեպքի վայր և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն մեզ
-
Քաղաքականություն 14:57 • 19/05 Սահմանների որոշման գործընթացում դրական արդյունքը հույս է ներշնչում, որ վերջապես կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև Նշելով, որ սա հուսադրող իրադարձություն է, Ալիևն ընդգծել է. «Որովհետև սա հույս է ներշնչում, որ վերջապես երկար ընդմիջումից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։ Մենք ողջունում ենք Իրանի աջակցությունն այս հարցում»։
-
Իրադարձային 21:22 • 18/05 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, նաև ԱԱԾ-ին դիմեց` Լեո Նիկոլյանին անձամբ հանդիպելու համար Հիմա հրապարակային դիմում եմ ԱԱԾ-ին՝ թույլ տալ՝ գնանք Լեոյին հանդիպելու, որովհետև երևի թե սահման պիտի անցնենք, նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի՝ սահմանից մյուս կողմում, թուլ չեն տվել մտնի Հայաստան։
-
Իրադարձային 20:09 • 18/05 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է նաև ՀՀ մշակութային գործիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է մինչև այս կատարած աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրել առաջիկա օրերին սպասվող գործողությունների և ծրագրերի մասին։
-
Սպորտ 13:02 • 19/05 Ուկրաինացիներն ուժեղ են հարվածnւմ. Զելենսկին շնորհավորել է Ուսիկին «Ուկրաինացիներն ուժեղ են հարվածում: Եվ ի վերջո մեր բոլոր հակառակորդները կպարտվեն: Ալեքսանդր Ուսիկն աշխարհի բացարձակ չեմպիոնն է: Դժվար մարտ, որն ապացուցում է՝ ուկրաինական տոկունությունն ու ուժը ծնում են Ուկրաինայի հաղթանակը: Շնորհավորում եմ, չեմպիո՛ն, շնորհավո՛ր, երկիր», - գրել է նախագահը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 18/05 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։
-
Քաղաքականություն 17:37 • 18/05 Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. Շարմազանով Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
-
Իրադարձային 11:39 • 18/05 «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն», «Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն»․ Սանոսյանը հանդիպեց կիրանցեցիներին Կիրանցեցիների մեղադրանքներին՝ առանց իրենց տեղյակ պահելու են ստորագրել, նա պատասխանեց․ «Տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման պրոցես, փորձում ենք հաջորդ պրոցեսն իրականացնել»։
-
Քաղաքականություն 15:17 • 18/05 «Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն հայտարարել են՝ շարժման կամ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար կանեն ամեն ինչ. Հայկ Մամիջանյան Հարցին, որ ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանն ասաց, թե շարժումը կմեծանա, եթե հստակ ասվի՝ նախկինների վերադարձ չի լինելու, Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկիննե՞րը խոսելու իրավունք ունե՞ն»:
-
Քաղաքականություն 10:07 • 18/05 ՌԴ-ն պետք է վերանայի Հրվ․ Կովկասում իր առաջնահերթությունները, իսկ արցախցիների վերադարձի հարցն օրակարգ վերադարձնելը դրա դրսևորումներից պետք է լինի․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն Արցախի վրա և արցախցիների բռնի տեղահանումը ցույց են տալիս, որ ռուսական կողմը ևս այստեղ մեծ խնդիր ունի:
-
Քաղաքականություն 14:48 • 18/05 Իմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Նա տեղեկացրեց, որ կուսակցությունները ցանկություն ու համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին և համագործակցության, համախոհության մեծ դաշտ գոյացնելուն։
-
Քաղաքականություն 13:07 • 18/05 Կուսակցությունները 2 հարցի շուրջ ունեն կոնսենսուս՝ Փաշինյանի հեռացում և Բագրատ Սրբազանի թեկնածություն՝ որպես անցումային վարչապետ․ Սուրեն Սուրենյանց «Քննարկումից տպավորությունն է այն է, որ մենք ունենք պատկերացում մի Հայաստանի մասին, որտեղ չպիտի լինի Նիկոլ Փաշինյան ղեկավար և պետք է լինի անցումային ղեկավար Բագրատ Սրբազանի թեկնածությունը»,- ասաց նա։
-
Քաղաքականություն 12:20 • 18/05 Մեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին, այսօրվա պատկերը դրա լավագույն վկայությունն է․ Սրբազանը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը Բագրատ Սրբազանի խոսքով՝ Շարժումը եկել հասել է մի հանգրվանի, որ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ իրենք հետևանքների մասին էլ են մտածում, այդուհանդերձ պատճառն է կարևոր։ Իսկ պատճառը, ըստ նրա, մեկն է ու գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում։
-
Իրադարձային 18:55 • 18/05 Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին «Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 13:15 • 17/05 Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրավունք 16:05 • 17/05 Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ) Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
Մամուլի տեսություն
-
10:43 • 18.05.24 Մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
-
10:37 • 18.05.24 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
-
13:54 • 13.05.24 Իսպանիայում հայտնաբերվել են առնետի հեպատիտի վիրուսի տասնյակ դեպքեր
Ժամանց
-
15:51 • 13.05.24 Նեպալցին 29-րդ անգամ նվաճել է աշխարհի բարձր լեռան՝ Էվերեստի գագաթը