Հիմնադիր խորհրդարանն այսօր Գյումրիում հանրահավաք կանցկացնի

16:25 • 28.03.15

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակներում Հիմնադիր խորհրդարանն այսօր ժամը 16։00-ին Գյումրիում հանրահավաք կանցկացնի։


Tert.am-ի հետ զրույցում Հիմնադիր Խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ հանրահավաքն արտոնված է և իրենց նպատակն է գյումրեցիներին ներկայացնեն իրենց ծրագրերը։


Նշենք, որ նախորդ ավտոերթը Գյումրի խոչընդոտել են մի խումբ երիտասարդներ։