Ստամբուլում ավարտվել է դատախազի պատանդառությունը. կան սպանվածներ, վիրավոր. լուսանկարներ

00:26 • 01.04.15

Ստամբուլում ավարտվել է դատախազի պատանդառությունը` հատուկ գործողության միջոցով: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

 

Ըստ աղբյուրի` դատախաղ Մեհմեթ Սելիմ Քիրազը վիրավոր է, սակայն նրա վիճակը վտանգավոր չէ: Իսկ պատանդառուները սպանված են:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան իր լրատվամիջոցներին կարգադրել է այս զարգացման շուրջ լուրեր չհայտնել: Սակայն երեկոյան կողմ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ուժայինները հատուկ գործողություն են սկսում դեպքի վայրում: Քիչ առաջ էլ լրատվամիջոցները կրակահերթ էին արձանագրել: Yahoo News-ը հայտնել էր  նաև պայթյունի մասին:

 

Այսօր ցերեկը Ստամբուլի Չաղլայան դատարանում ձախակողմյան «Ժողովրդի ազատագրության հեղափոխական կուսակցություն - ճակատի» անդամները գերի էին վերցրել դատախազ Քիրազին: Վերջինս հայտնի է որպես Գեզի զբոսայգու բողոքի ժամանակ սպանված դեռահաս Բերքին Էլվանի գործով դատախազ: